Сообщения

Сообщения за май, 2024

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Изображение
Եթե 16-30 տարեկան ես և սովորում ես ՀՀ սահմանամերձ մարզերի (Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու, Շիրակի) բուհերից որևէ մեկում (բացառությամբ ավարտական կուրսերի), ապա այս ծրագիրը քեզ համար է: Մասնակցի՛ր և ստացիր մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ արդիական, կարևոր գիտելիքներ ամբողջ կյանքի համար, որոնք կօգնեն պաշտպանել քեզ ու հարազատներիդ համացանցում առկա վտանգներից, չդառնալ կիբեռհանցագործությունների զոհ, տարբերել կեղծ տեղեկատվությունը հավաստիից, լինել մեդիագրագետ և պաշտպանված թվային միջավայրում, ինչպես նաև ձեռք բերել նոր ընկերներ ու համախոհներ ՀՀ տարբեր մարզերում և ԱՊՀ երկրներում: Ծրագրի առաջին փուլում՝ սույն թվականի հուլիսին, յուրաքանչյուր մարզից 20 ուսանող (ընդհանուր 120 ուսանող, իսկ ԱՊՀ-ից՝ 30 երիտասարդ) կմասնակցեն մեկօրյա առցանց դասընթացի (չորս-հինգ ժամ տևողությամբ), որի ընթացքում կստանան գիտելիքներ համացանցից ճիշտ օգտվելու վերաբերյալ, կսովորեն քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու բացահայտել համացա