Сообщения
Сообщения за июнь, 2017
ՉԱՐԵՆՑԱՎԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԵՎՍ ՆՈՐ ՄԵԴԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում ավարտվեց «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագիրը, որն իրականացնում էր «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում չարենցավանցի քսանհինգ երիտասարդ, ովքեր հետաքրքրված են տեղական ինքնակառավարմամբ և մեդիա ոլորտով, մասնակցեցին քառօրյա խտացված դասընթացի՝ ձեռքբերելով գիտելիքներ և հմտություններ «Տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված հրապարակայնության և թափանցիկության հիմունքների, մասնակցային կառավարման կարգի, հանրագիր իրականացնելու մեխանիզմների, նոր մեդիայի, քաղաքացիական լրագրության և բլոգավարության հիմունքների վերաբերյալ։