ՉԱՐԵՆՑԱՎԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԵՎՍ ՆՈՐ ՄԵԴԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
Շահառու երիտասարդները հնարավորություն ստացան նաև իրականացնելու իրենց լրագրողական առաջին պրակտիկան: Ծրագրի շրջանակներում նրանք այցելեցին Չարենցավանի քաղաքապետարան, հարցազրույցներ վարեցին ՏԻՄ ներկայացուցիչների հետ, և պատրաստելով առաջին հոդվածները, տեղադրեցին ծրագրի շրջանակներում բացված «Չարենցավանի երիտասարդ լրագրողներ» բլոգում ( Բլոգի հղումը ): Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շուշանիկ Սարգսյանը և քաղաքապետարանի տարբեր բաժինների մասնագետները, պատասխանելով երիտասարդ լրագրողների հարցերին, միաժամանակ կարևորեցին նմանատիպ ծրագրերի դերը ՏԻՄ-երիտասարդություն փոխհարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:
«Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագրի նպատակն է՝ նպաստել շահառու երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, մասնակցային կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և նոր մեդիայի վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու միջոցով նրանց ներգրավվածությանը համայնքային կյանքին ու տեղական ինքնակառավարման գործընթացին: Ծրագիրը նպատակ ունի նաև խթանել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և քաղաքացիական լրագրողների պատրաստման միջոցով ՏԻՄ- երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը:

Комментарии
Отправить комментарий