«ԿԱՄՔ»-ի անդամները բարելավեցին կարողություններ PR և SMM ոլորտներում


«ԿԱՄՔ» ՀԿ-ն, շարունակելով իր թիմի կարողությունների հզորացումն այս անգամ իրականացրեց դասընթաց՝ միտված ՀԿ-ի հանրային հարաբերությունների (PR) և ռազմավարական հաղորդակցության բարելավմանը:

Հնգօրյա դասընթացին մասնակցեցին «ԿԱՄՔ» անդամներ, կամավորներ, ինչպես նաև Ստեփանավան համայնքի՝ PR-ով հետաքրքված երիտասարդների (ընդամենը 15 մասնակից): Դասընթացի առաջին փուլը վարեց «Հայկական PR ասոցացիայի» նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, Հայկական PR ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Աստղիկ Ավետիսյանը՝ մասնակիցներին հաղորդակից դարձնելով հաղորդակից դարձնելով ռազմավարական հաղորդակցության սկզբունքներին, գրագետ հանրային հարաբերություններ կառուցելու արվեստ: Բանախոսը,ընդգծելով, որ PR-ի հիմքում հաղորդակցությունն է, մասնակիցներին ծանոթացրեց PR-ի՝ այլ ոլորտների հետ առանչությանը, RACE և AIDA բանաձևերին, այնուհետև մանրամասն ներկայացրեց հանրային կապերի ռազմավարության սկզբունքները, քայլերի հաջորդականությունը, որոնք կարևոր են ՀԿ-ի հաղորդակցության ռազմավարությունը մշակելու համար:Մրցակիցների վերլուծությունը, կազմակերպության դիրքավորումը, հիմնական ուղերձների ձևակերպումը, քայլեր են, որոնց մասին լսարանն ավելի լավ պատկերացում կազմեց։

եսական գիտելիքները մասնակիցներն ամրապնդեցին գործնականում. Թիմային աշխատանքի միջոցով իրականացրեցին SWOT վերլուծություն և սկսեցին աշխատել ՀԿ-ի PR ռազմավարության նախագծման, նոր տարբերանշանի նախագծման ուղղությամբ։

Դասընթացի երկրորդ փուլը նվիրված էր սոցիալական մեդիա մարքեթինգին և թվային միջավայրի համար մեդիա նյութերի պատրաստման առանձնահատկություններին, որը վարեց թվային մարքեթինգի մասնագետ Վահե Մարդոյանը՝ դասընթացի մասնակիցների համար բացահայտելով մարքեթինգի հիմնական տարրերը, բացահայտելով հաճախորդների (շահառուների, շահագրգիռ կողմերի) թիրախավորման, ներգրավման, նրանց հետ գրագետ փոխհարաբերությունների կառուցման սկզբունքները, անդրադարձավ շուկայի ուսումնասիրության, բրենդինգի, գովազդի առանձնահատկություններին:
Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց սոցիալական մեդիա մարքեթինգին. մանրամասն վերլուծելով ՀԿ-ի սոցիալական մեդիայի էջերը՝ դասընթացավարը վերլուծեց առկա խնդիրները, ներկայացրեց դրանց լուծման հնարավոր ուղիներն ու էջերի առաջխաղացման հնարավորությունները: Վահեն մասնակիցներին հաղորդակից դարձրեց նաև SEO, Content Marketing, Email Marketing հասկացություններին և դրանց կարևոր քայլերին, ներկայացրեց ալգորիթմների աշխատանքն ու ճիշտ հեշթեգերի դերը՝ մեդիանյութերի տեսանելիության ու առաջխաղացման գործում:

Ստացած գիտելիքը ամրպնդվում էր գործնական աշխատանքներով. Դասընթացի մասնակիցները համար ստեղծեցին «իդեալական հաճախորդի կերպարի» «ԿԱՄՔ» ՀԿ-ի համար, ապա ստեղծեցին մեդիա բովանդակություն Ֆեյսբուք, Ինստագրամ, Լինկդին սոցիալական ցանցերի էջերի համար՝ փորձելով դրանք համապատասխանեցնել յուրաքանչյուր սոցիալական հարթակի պահանջներին և տեքստի առանձնահատկություններին:

Դասընթացի ակտիվ մասնակիցներից Դայանա Դալլաքյանը, ով նաև վարում է բլոգ Ինստագրամ հարթակում, նշեց, որ դասընթացը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ սոցմեդիայի աշխատանքը և պատրաստել մրցունակ մեդիա բովանդակություն՝ համացանցում մեծացնելով հետևորդների թիվը:

Դասընթացի լավագույն մասնակիցներից կազմավորվել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական կենտրոնի մեդիա և հանրային կապերի թիմը՝ երկու անդամներով, որոնք փորձագետ-դասընթացավարների աջակցությամբ վերլուծել են ՀԿ-ի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները հանրային հարաբերությունների տեսանկյունից, մշակել ««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի 2025-2028թ.թ. հաղորդակցության ռազմավարությունը», իրականացնել կազմակերպության ռեբրենդինգը՝ ստեղծելով ՀԿ-ի նոր տարբերանշաններր՝ լոգո, կարգախոս, թռուցիկներ, բանիեր, նախագծել և մշակել կազմակերպության վեբկայքը: Այս ամենը թույլ կտա առաջիկայում բարելավել «ԿԱՄՔ» ՀԿ-ի ներկայանալիությունը թվային և ոչ թվային միջավայրում և բարձրացնել նրա ոլորտային ազդեցությունը:

ՀԿ-ի հանրային կապերի բարելավման արշավն իրականացվում է ««ԿԱՄՔ» ՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում ՀԿ-ի մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների, հանրային կապերի բարելավման միջոցով» ենթադրամաշնորհային նախագծի շրջանակում։

Նախագիծն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում: «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՄեդիաԿինոՍրճարանի» մասնակցության հրավեր լոռեցի կանանց և երիտասարդների համար

Կիբեռհանցագործությունների և մեդիամանիպուլյացիաների դեմ պայքարում կարևոր է ինչպես հասարակության մեդիագրագիտության բարձրացումը, այնպես էլ երկրների միջև համագործակցությունը

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր