«ԿԱՄՔ» ՀԿ թիմը զարգացրեց ֆոնդահայթայթման, ծրագրերի մշակման և իրականացման հմտությունները
Արդեն իրականություն է «ԿԱՄՔ» ՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում ՀԿ-ի մարդկային եւ նյութատեխնիկական ռեսուրսների, հանրային կապերի բարելավման միջոցով» ենթադրամաշնորհային նախագիծը։
«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական կենտրոնը, լինելով գրեթե 10 տարեկան, այնուամենայնիվ ունի ինստիտուցիոնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք փորձում է լուծել՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում մեծ ազդեցություն, վստահություն և ճանաչում ունեցող ՀԿ, որը կունենա փորձառու պատրաստված թիմ, ամուր ենթակառուցվածքներ և կնպաստի երիտասարդների շահերի պաշտպանությանը, կարողությունների զարգացմանը, զբաղվածության խնդրի մեղմացմանը, ակտիվ քաղաքացիությանը, իրազեկվածությանը հանրային կյանքին և որոշումների կայացման գործընթացներին։
Կազմակերպության անդամների ու կամավորների՝ ֆոնդահայթայթման և ծրագրերի մշակման կարողությունները զարգացնելու նպատակով «ԿԱՄՔ» ՀԿ-ն վերոնշյալ ենթադրամաշնորհային նախագիծի շրջանակում անցկացրեց ֆոնդհայթայթման, ծրագրերի մշակման և կառավարման վերաբերյալ հնգօրյա դասընթաց, որին մասնակցեցին 15 երիտասարդ «ԿԱՄՔ»-ի թիմից:
Ֆոնդահայթայթման փորձագետ, դասընթացավար Իրինա Փահլևանյանը կարևոր գիտելիքներ փոխանցեց ֆոնդհայթայթման առանձնահատկությունների, ռազմավարություն մշակելու, դրամահավաք միջոցառումներ ու արշավներ կազմակերպելու, դոնորների հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ:
Իսկ ծրագրերի մշակման և կառավարման մասին իր գիտելիքներն ու փորձը «ԿԱՄՔ»-ի երիտասարդներին փոխանցեց նախագծերի մշակման փորձառու դասընթացավար Արշավիր Ղուկասյանը՝ հենց դասընթացի ընթացքում մասնակիցների հետ թիմային աշխատանքի միջոցով մշակելով փորձնական երեք ծրագրային նախագիծ:
Ինչպես նշեց դասընթացի ակտիվ մասնակիցներից Միքայել Մարտիրոսյանը, կարևոր էր, որ դասընթացի ընթացքում ստացած տեսական գիտելիքները կարողանում էին կիրառել տեղում՝ մշակելով ծրագրային առաջարկ, ինչը թույլ տվեց լսածն ավելի ամրապնդելու և ծրագրերի մշակման որոշակի փորձ ձեռք բերելու տեսանկյունից:
Դասընթացի լավագույն մասնակիցներից կազմավորվել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական կենտրոնի Ֆոնդահայթայթման և ծրագրերի մշակման թիմը՝ երեք անդամներով, որոնք փորձագետ-դասընթացավարների աջակցությամբ վերլուծել են ՀԿ-ի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ տեխնիկական ու իրավական տեսանկյուններից:
Թիմի անդամները մշակել են ««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի 2025-2027թ.թ. Ռազմավարության» նպատակներից բխող ֆոնդահայթայթման ռազմավարություն առաջիկա երեք տարիների համար, կազմել հավանական աջակիցների բազա, սկսել մշակել ծրագրային առաջարկներ՝ նպատակ ունենալով կրկնապատկել մեկ տարվա ընթացքում ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի քանակը:
Այս պահին ծրագրային թիմի անդամների ջանքերով արդեն իսկ մշակվել է երեք ծրագրային նախագիծ, որոնցից երկուսը ներկայացվել են դրամաշնորհային մրցույթի: Ընթացքի մեջ է reArmenia հարթակով դրամահավաք կազմակերպելու նախագծի նախապատրաստական աշխատանքները:
Այսպիսով, «ԿԱՄՔ» ՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում ՀԿ-ի մարդկային եւ նյութատեխնիկական ռեսուրսների, հանրային կապերի բարելավման միջոցով» ենթադրամաշնորհային նախագիծը ոգևորել է «ԿԱՄՔ»-ականերին, դարձել կարևոր խթան ու «առաջ մղող» ուժ ՀԿ-ի մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավման և առհասարակ ՀԿ-ի առաջընթացի տեսանկյունից:
Комментарии
Отправить комментарий