Сообщения

Сообщения за июль, 2019

Ծրագրերի մշակման և կառավարման ամառային դպրոցի մասնակցության հրավեր Վանաձորի երիտասարդների համար

Изображение
«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության 2019թ. երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Ծրագրերի մշակման և կառավարման հմտությունների ամառային դպրոց Վանաձորում» ծրագրին: Ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու հմտություններ, մասնավորապես՝ կկարողանան կատարել համայնքի կարիքների գնահատում, մշակել կարիքների լուծմանը միտված ծրագրային մրցունակ առաջարկներ, կազմել ծրագրի իրականացման ժամանակացույց (Գանտի աղյուսակ), ծրագրային բյուջեի նախագիծ, կատարել իրավիճակի վերլուծություն (SWOT) և վերահսկողություն (մոնիթորնինգ), իրականացնել ֆոնդհայթայթում: Դասընթացի ընթացքում կներկայացվի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային համակարգը, դրա առանձնահատկություններն ու դիմելու կարգը, կմշակվեն դրամաշնորհային ծրագրերի նախագծեր: Ծրագրի նպատակն է  նպաստել վանաձորցի երիտասարդների՝ ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունների զարգացմանը՝ խթանել