Ծրագրերի մշակման և կառավարման ամառային դպրոցի մասնակցության հրավեր Վանաձորի երիտասարդների համար

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության 2019թ. երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Ծրագրերի մշակման և կառավարման հմտությունների ամառային դպրոց Վանաձորում» ծրագրին:
Ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու հմտություններ, մասնավորապես՝ կկարողանան կատարել համայնքի կարիքների գնահատում, մշակել կարիքների լուծմանը միտված ծրագրային մրցունակ առաջարկներ, կազմել ծրագրի իրականացման ժամանակացույց (Գանտի աղյուսակ), ծրագրային բյուջեի նախագիծ, կատարել իրավիճակի վերլուծություն (SWOT) և վերահսկողություն (մոնիթորնինգ), իրականացնել ֆոնդհայթայթում:

Դասընթացի ընթացքում կներկայացվի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային համակարգը, դրա առանձնահատկություններն ու դիմելու կարգը, կմշակվեն դրամաշնորհային ծրագրերի նախագծեր:

Ծրագրի նպատակն է  նպաստել վանաձորցի երիտասարդների՝ ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունների զարգացմանը՝ խթանելով նրանց ակտիվ մասնակցությանը համայնքի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին: Ծրագիրը նպատակ ունի նաև խթանել տարվա երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում երիտասարդական նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացմանը, նպաստել շահառու երիտասարդների առաջնորդության կարողությունների, անհատական ու սոցիալական զարգացմանը, ինչպես նաև զբաղվածության խնդրի որոշակի  մեղմացմանը:  

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, մասնակցությունը ծրագրին անվճար է: 

Մասնակցելու համար հարկավոր է մինչև հուլիսի 10-ը ներառյալ լրացնել դասընթացի մասնակցության հայտը:  

Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան հավաստագրեր:  

Դասընթացների մեկնարկը՝ հուլիսի 13-ից: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096-31-97-91, 093-40-50-82 հեռախոսահամարներով կամ գրել նամակ kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր