Сообщения

Сообщения за март, 2023

«Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» ծրագրի մասնակցության հրավեր Լոռու մարզկենտորնի բուհերում սովորող երիտասարդների համար

Изображение
       Եթե ուսանող ես և սովորում ես Լոռու մարզկենտրոն Վանաձորի բուհերից որևէ մեկում, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է: Մասնակցի՛ր և ստացիր արդիական, կարևոր գիտելիքներ ամբողջ կյանքի համար, որոնք կօգնեն պաշտպանել քեզ ու հարազատներիդ թվային միջավայրում առկա զանազան խարդավանքներից , չդառնալ կիբերհանցագործությունների զոհ , տարբերել կեղծ տեղեկատվությունը հավաստի ի ց, չխաբվել մեդիա ոլորտում և համացանցում տարածվող կեղծիքներին, լինել մեդիագրագետ և պաշտպանված : ***  Դասընթացի արդիականությունն ու կարևորությունը Ներկայիս աշխարհն անհնար է պատկերացնել առանց թվային միջավայրի : Հատկապես երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում համացանցում՝ տարաբնույթ շփումներ սոցիալական ցանցերում , տեսանյութերի դիտումներ , ամենատարբեր տեղեկատվական աղբյուրների կողմից արտադրված ոչ հավաստի տեղեկատվության սպառում ու տարածում , ակամայից վիրուսների ու սպամների տարածում , օնլայն խաղեր , որոնցից շատերն ազդում են հոգեվիճակի վրա , անգամ դրդում ինքնասպանութ