Сообщения

Сообщения за апрель, 2024

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր

Изображение
Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված  համայնքների 16-30 տարեկան սիրելի՛ երիտասարդնե՛ր, «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է  մասնակցելու «Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծին, որի շնորհիվ ձեռք կբերեք 21-րդ դարում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն թվային միջավայրում լինել ավելի պաշտպանված ու մեդիագրագետ, չդառնալ կիբերհանցագործությունների զոհ, չխաբվել մեդիա ոլորտում և համացանցում տարածվող զանազան խարդավանքներին: Ծրագրի առաջին փուլում Ստեփանավան քաղաքում (հասցեն` Սուրբ Նշան 17, Քաղաքային գրադարարանի Երիտասարդական կենտրոնում) կանցկացվեն երկօրյա դասընթացներ (ապրիլի 27-28-ը` Գյուլագարակի և Ստեփանավանի 1-ին խմբի երիտասարդների, մայիսի 4-5-ը՝ Լոռի Բերդի և Ստեփանավանի 2-րդ խմբի երիտասարդների համար), որին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդներ վերոնշյալ խոշորացված համայնքների բնակավայրերից: Խրախուսվում է դպրոցների բարձր դասարանների աշակերտների, երիտասարդ ուսուցիչների մասնակցությունը, որոն