Сообщения

Сообщения за декабрь, 2024

Կիբեռհանցագործությունների և մեդիամանիպուլյացիաների դեմ պայքարում կարևոր է ինչպես հասարակության մեդիագրագիտության բարձրացումը, այնպես էլ երկրների միջև համագործակցությունը

Изображение
Դեկտեմբերի մեկին ավարտվեց «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» յոթամսյա միջազգային ծրագիրը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ընդհանուր շահառու են եղել ՀՀ սահմանամերձ մարզերից և ԱՊՀ երկրներից հայ և այլազգի շուրջ 350 երիտասարդ (առաջնային և երկրորդային միասին): Ծրագրի առաջին փուլում ՀՀ մարզերից (Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Տավուշ, Շիրակ, Լոռի) 16-30 տարեկան շուրջ 120 և ԱՊՀ երկրներից շուրջ 40 երիտասարդ մասնակցել են մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ առցանց դասընթացների, հաղորդակից դարձել համացանցից ճիշտ օգտվելու կանոններին, սովորել քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու չտարածել կեղծ լուրեր, չդառնալ տարատեսակ կիբեռհանցագործությունների ու թվային միջավայրին բնորոշ խարդավանքների զոհ: Առցանց դասըն...

«ՄեդիաԿինոՍրճարանի» մասնակցության հրավեր լոռեցի կանանց և երիտասարդների համար

Изображение
Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների սիրելի՛ բնակիչներ, Դեկտեմբերի 21-ին և 22-ին «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «ՄեդիաԿինոՍրճարանի», որի շրջանակում կդիտեք մեդիագրագիտության վերաբերյալ ONE WORLD միջազգային հեղինակավոր կինոփառատոնին մրցանակների արժանացած փաստագրական ֆիլմեր՝ «Մեկ աշխարհ դպրոցներում» (OWIS) մեթոդաբանությամբ: OWIS-ը մեթոդաբանությունը Հայաստանում նոր է կիրառվում և հնարավորություն կտա մասնակիցներին, հաճելի ժամանցը համատեղելով կրթության հետ, ֆիլմերի դիտում-քննարկումների և ինտերակտիվ վարժությունների միջոցով ընդամենը մի քանի ժամում ձեռք բերել 21-րդ դարում անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կօգնեն դառնալ մեդիագրագետ, չխաբվել համացանցում տարածվող զանազան մեդիախարդավանքներին: Ֆիլմերը դիտելու հնարավորություն ունեն վերոնշյալ համայնքներից  15-30 տարեկան երիտասարդներ ,  30 տարեկանից բարձր տարիքի կանայք : Ֆիլմերի դիտումները և քննարկումները տեղի կունենան Ստեփանավանի մշակույթի և ժամանցի...