Сообщения

Сообщения за декабрь, 2020

Շահառու երիտասարդների կարծիքը «Երիտասարդների զբաղվածության ապահովում ծրագրերի մշակման և իրականացման միջոցով» ծրագրի մասին

Изображение
Շահառուները՝ ծրագրի մասին - ՏԵՍԱՆՅՈՒԹ ZOOM հարթակի կիառմամբ   « Երիտասարդների զբաղվածության ապահովում ծրագրերի մշակման և իրականացման միջոցով »  ծրագրի ուղղակի շահառու են եղել Լոռու մարզի  քաղաքային և գյուղական տարբեր համայնքների 16-30 տարեկան 25 երիտասարդ, այդ թվում՝մարզում գործող ՀԿ-ների երիտասարդ անդամներ, կամավորներ : Շահառուների համար էլեկտրոնային ուսուցման ZOOM հարթակի կիրառմամբ , ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների համադրմամբ հոկտեմբերի 20- ից նոյեմբերի 1- ը անց են կացվել ծրագրերի մշակման, կառավարման և ֆոնդահայթայթման վերաբերյալ առցանց դասընթաց ներ , ապա իրականացվե լ   անհատական և խմբակային խորհրդատվություններ: 

Ուսումնական տեսաֆիլմեր ծրագրերի մշակման և ֆոնդհայթայթման վերաբերյալ

Изображение
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  «ԿԱՄՔ » Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն » ՀԿ-ի միջոցով իրականացված  « Երիտասարդների զբաղվածության ապահովում ծրագրերի մշակման և իրականացման միջոցով » ծրագրի շրջանակում ծրագրով նախատեսված  դասընթացի առանցքային թեմաների վերաբերյալ պատրաստվ ել է ու ս ումնական 10 տեսաֆիլ մ՝ տեսական նյութի հակիրճ ներկայացմամբ , որոնք տեղադրվել են համացանցում՝ հնարավորություն տալով ծրագրի շահառուներին ուսումնասիրել դասընթացի տեսական թեմաները , ծանոթանալ ծրագրային առաջարկի մշակման և ֆոն դ հայթայթման հիմնական սկզբունքներին ու քայլերին :  Ստորև կարող եք դիտել տեսաֆիլմերը և տեղեկանալ ծրագրերի մշակման և ֆոնդհայթայթման հիմնական քայլերին.

Եվս մեկ ծրագիր՝ միտված երիտասարդների զբաղվածության խնդրի մեղմացմանը Լոռու մարզում

Изображение
« ԿԱՄՔ » Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լոռու մարզում իրականացրեց « Երիտասարդների զբաղվածության ապահովում ծրագրերի մշակման և իրականացման միջոցով » չորսամսյա ( ս . թ . օգոստոսի 10- ից դեկտեմբերի 10- ը ) տ և ողությամբ ծրագիրը , որի նպատակն է ր զ արգացնել շահառու երիտասարդների՝ ծրագ րե ր մշակելու և կառավարելու հմտություն ները՝ նպաստելով շահառուների զբաղվածության խնդրի որոշակի մեղմացմանը և ակտիվ մասնակցությանը Լոռու մարզի հասարակական - քաղաքական , սոցիալ- տնտեսական , մշակութային կյանքին :   Ծ րագիր ը նպատակ ուներ նաև   նպաստել Լոռու մարզի տարբեր համայնքների երիտասարդների ակտի վ համագործակցությանը, համատեղ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացմանը :