Եվս մեկ ծրագիր՝ միտված երիտասարդների զբաղվածության խնդրի մեղմացմանը Լոռու մարզում



«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լոռու մարզում իրականացրեց «Երիտասարդների զբաղվածության ապահովում ծրագրերի մշակման և իրականացման միջոցով» չորսամսյա (ս.թ. օգոստոսի 10-ից դեկտեմբերի 10-ը) տևողությամբ ծրագիրը, որի նպատակն էր զարգացնել շահառու երիտասարդների՝ ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունները՝ նպաստելով շահառուների զբաղվածության խնդրի որոշակի մեղմացմանը և ակտիվ մասնակցությանը Լոռու մարզի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին:  Ծրագիրը նպատակ ուներ նաև  նպաստել Լոռու մարզի տարբեր համայնքների երիտասարդների ակտիվ համագործակցությանը, համատեղ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացմանը:

Նախքան ծրագրով նախատեսված առցանց դասընթացների անցկացումը դասընթացի
առանցքային թեմաների վերաբերյալ պատրաստվել է ուսումնական 10 տեսաֆիլմ՝ տեսական նյութի հակիրճ ներկայացմամբ, որոնք տեղադրվել են համացանցում՝ հնարավորություն տալով ծրագրի շահառուներին ուսումնասիրել դասընթացի տեսական թեմաները, ծանոթանալ ծրագրային առաջարկի մշակման և ֆոնդհայթայթման հիմնական սկզբունքներին ու քայլերին: Ապա ZOՕM ուսուցման հարթակի կիրառմամբ հոկտեմբերի  20-ից նոյեմբերի 1-ը անց է կացվել տասնօրյա առցնաց դասընթաց, որին մասնակցում էին Լոռու մարզի  տարբեր համայնքների 25 երիտասարդ, ինչպես նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունների երիտասարդ անդամներ, կամավորներ


Նախքան դասընթացն սկսելը կատարվել է մասնակիցների՝ թեմայի վերաբերյալ գիտելիքների առցանց գնահատում, որից հետո դասընթացավարներ Արշավիր Ղուկասյանն ու Նազելի Ավագյանը, համադրելով կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդները՝ տեսական դասախոսություններն ու գործնական վարժությունները, թիմային ու անհատական աշխատանքները, ծրագրի շահառու երիտասարդներին հաղորդակից են դարձրել ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆոնդհայթայթման սկզբունքներին:

Առցանց դասընթացների ընթացքում դասընթացի մասնակիցները ծանոթացել են ծրագրային ցիկլի կառավարման հիմնական փուլերին՝ կարիքի բացահայտում, ծրագրային առաջարկի ձևակերպում, ծրագրի իրականացում, գնահատում և վերահսկում: Նրանք կատարել են Լոռու մարզի երիտասարդների կարիքների գնահատում, ապա  ըստ բացահայտված կարիքների լուծմանը միտված ընդհանուր գաղափարների՝  երիտասարդները միավորվել են երեք  խմբերում և մշակել վեր հանված խնդիրների լուծմանը միտված երեք ծրագրային առաջարկ՝ «Արցախյան պատերազմից տուժած ստեփանավանցի և արցախցի ընտանիքներին հոգեբանական աջակցության տրամադրում», «Մեդիագրագիտության մակարդակի բարձրացում Լոռու մարզի Գարգառ համայնքում», «Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին բուժօգնության դասընթացներ Վանաձորում»: Քանի որ դասընթացների իրականացման ժամանակահատվածը համընկավ Արցախյան պատերազմի հետ, դասընթացի ընթացքում շահառուների կողմից մշակված  ծրագրային առաջարկները  ևս առնչվում էին պատերազմական իրավիճակում թիկունքում՝ տվյալ դեպքում Լոռու մարզում, հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով ի հայտ եկած խնդիրների հաղթահարմանը:


Առցանց աշխատելով վերոնշյալ ծրագրային առաջարկների մշակման վրա՝ երիտասարդները գործնականում  սովորել են հստակ ձևակերպել ծրագրի հիմնախնդիրը, նպատակը, խնդիրները, պլանավորել ծրագրային գործողությունները՝ դրանք ըստ տրամաբանական հաջորդականության ներկայացնելով Գանտի աղյուսակի միջոցով: Հաշվարկելով  իրենց ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ մարդկային և նյութական ռեսուրսների ապահովման ծախսերը՝ նրանք կազմել են ծրագրերի նախնական բյուջեները: Դասընթացի մասնակիցները հաղորդակից են դարձել նաև ծրագրերի գնահատման և վերահսկման մեթոդներին, կատարել SWOT (ՈւԹՀՍ) վերլուծություն, ապա փորձել գնահատել  իրենց մշակած ծրագրերի ազդեցությունը ծրագրի ուղղակի և անուղղակի շահառուների վրա՝ կարևորելով ծրագրերի արդյունքների տարածումը, շարունակականությունն ու կայունության ապահովումը:

Ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունները յուրացնելուց և գործնականում կիրառելուց հետո, շահառու երիտասարդները ձեռք են բերել գիտելիքներ ֆոնդահայթայթման վերաբերյալ, ծանոթացել ֆոնդահայթայթման ռազմավարությանն ու հիմնական աղբյուրներին: Նրանց ուշադրությանն է ներկայացվել նաև ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության նպատակների և գերակայությունների իրականացման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրվող դրամաշնորհների կարգն ու առանձնահատկությունները: Դասընթացների ավարտից հետո անց են կացվել առցանց խորհրդատվություններ՝ հնարավորություն տալով շահառու երիտասարդներին զարգացնել ծրագրային առաջարկ մշակելու կարողությունները և ծրագրային գաղափարները  գործնականում վերածել ծրագրային առաջարկների:


Ծրագրի ավարտին կատարվել է  մասնակիցների գիտելիքների վերջնական գնահատում: Հարկ է նշել, որ եթե գիտելիքների նախնական գնահատման ժամանակ 275 հարցի համար եղել էր ընդհանուր 181 ճիշտ պատասխան (66,1%),  ապա վերջնական գնահատման արդյունքում ճիշտ պատասխանների թիվը հասել էր 245-ի (89,7%), ինչը բավականին տպավորիչ արդյունք է և թույլ է տալիս եզրահանգել, որ  ծրագրի շահառու երիտասարդները հիմնականում կարողացել են յուրացնել ծրագրեր մշակելու հմտությունները:  Ինչպես նշում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հասարակական կազմակերպության փոխնախագահ, «Երիտասարդների զբաղվածության ապահովում ծրագրերի մշակման և իրականցման միջոցով» ծրագրի ղեկավար Պետրոս Պետրոսյանը՝ ծրագիրը հնարավորություն տվեց զարգացնել շահառու երիտասարդների անհատական և սոցիալական հմտությունները, առաջնորդության կարողությունները.  «Կարծում եմ ծրագիրը որոշակիորեն կնպաստի նաև շահառու երիտասարդների զբաղվածության խնդրի մեղմացմանը, քանի որ նրանք արդեն կարող են մշակել դրամաշնորհային ծրագրեր, կառավարել այդ ծրագրերը, կատարել ֆոնդհայթայթում, ինչպես նաև ընդունել ծրագրեր գրելու պատվերներ այլ կազմակերպություններից կամ անհատներից, աշխատել կամ ներգրավվել տարբեր ՀԿ-ների աշխատակազմերում՝ որպես ծրագրային առաջարկ մշակողներ, ծրագրի ղեկավարներ կամ համակարգողներ»: 

 Շահառու երիտասարդների կարծիքը ծրագրի մասին-  ՏԵՍԱՆՅՈՒԹ



Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր