«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպության առաքելությունն է` նպաստել երիտասարդների դերի բարձրացմանը, ներգրավմանը երկրկի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնեսական, հոգևոր-մշակութային ոլորտներում:
Շահառու երիտասարդների կարծիքը «Երիտասարդների զբաղվածության ապահովում ծրագրերի մշակման և իրականացման միջոցով» ծրագրի մասին
Получить ссылку
Facebook
X
Pinterest
Электронная почта
Другие приложения
-
Շահառուները՝ ծրագրի մասին - ՏԵՍԱՆՅՈՒԹ ZOOM հարթակի կիառմամբ
«Երիտասարդներիզբաղվածությանապահովումծրագրերիմշակմանևիրականացմանմիջոցով» ծրագրի ուղղակի շահառու են եղել Լոռու մարզի քաղաքային և գյուղական տարբեր համայնքների 16-30 տարեկան 25 երիտասարդ, այդ թվում՝մարզում
գործող ՀԿ-ների երիտասարդ անդամներ, կամավորներ: Շահառուներիհամարէլեկտրոնայինուսուցման
ZOOM
հարթակիկիրառմամբ, ֆորմալ
և ոչ ֆորմալ մեթոդների համադրմամբ հոկտեմբերի 20-իցնոյեմբերի 1-ըանցենկացվելծրագրերի մշակման, կառավարման և ֆոնդահայթայթման վերաբերյալառցանցդասընթացներ,ապաիրականացվել անհատական և խմբակային խորհրդատվություններ:
«ԿԱՄՔ» ՀԿ-ն, շարունակելով իր թիմի կարողությունների հզորացումն այս անգամ իրականացրեց դասընթաց՝ միտված ՀԿ-ի հանրային հարաբերությունների (PR) և ռազմավարական հաղորդակցության բարելավմանը: Հնգօրյա դասընթացին մասնակցեցին «ԿԱՄՔ» անդամներ, կամավորներ, ինչպես նաև Ստեփանավան համայնքի՝ PR-ով հետաքրքված երիտասարդների (ընդամենը 15 մասնակից): Դասընթացի առաջին փուլը վարեց «Հայկական PR ասոցացիայի» նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, Հայկական PR ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Աստղիկ Ավետիսյանը՝ մասնակիցներին հաղորդակից դարձնելով հաղորդակից դարձնելով ռազմավարական հաղորդակցության սկզբունքներին, գրագետ հանրային հարաբերություններ կառուցելու արվեստ: Բանախոսը,ընդգծելով, որ PR-ի հիմքում հաղորդակցությունն է, մասնակիցներին ծանոթացրեց PR-ի՝ այլ ոլորտների հետ առանչությանը, RACE և AIDA բանաձևերին, այնուհետև մանրամասն ներկայացրեց հանրային կապերի ռազմավարության սկզբունքները, քայլերի հաջորդականությունը, որոնք կարևոր են ՀԿ-ի հաղորդակցության ռազմավարությունը մշակելու համար:Մրցակիցների վերլուծությունը, կազմակ...
Արդեն իրականություն է «ԿԱՄՔ» ՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում ՀԿ-ի մարդկային եւ նյութատեխնիկական ռեսուրսների, հանրային կապերի բարելավման միջոցով» ենթադրամաշնորհային նախագիծը։ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական կենտրոնը, լինելով գրեթե 10 տարեկան, այնուամենայնիվ ունի ինստիտուցիոնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք փորձում է լուծել՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում մեծ ազդեցություն, վստահություն և ճանաչում ունեցող ՀԿ, որը կունենա փորձառու պատրաստված թիմ, ամուր ենթակառուցվածքներ և կնպաստի երիտասարդների շահերի պաշտպանությանը, կարողությունների զարգացմանը, զբաղվածության խնդրի մեղմացմանը, ակտիվ քաղաքացիությանը, իրազեկվածությանը հանրային կյանքին և որոշումների կայացման գործընթացներին։ Կազմակերպության անդամների ու կամավորների՝ ֆոնդահայթայթման և ծրագրերի մշակման կարողությունները զարգացնելու նպատակով «ԿԱՄՔ» ՀԿ-ն վերոնշյալ ենթադրամաշնորհային նախագիծի շրջանակում անցկացրեց ֆոնդհայթայթման, ծրագրերի մշակման և կառավարման վերաբերյալ հնգօրյա դասընթաց, որին մասնակցեցին 15 երիտասարդ «ԿԱՄՔ»-ի թիմից: ...
Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների սիրելի՛ բնակիչներ, Դեկտեմբերի 21-ին և 22-ին «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «ՄեդիաԿինոՍրճարանի», որի շրջանակում կդիտեք մեդիագրագիտության վերաբերյալ ONE WORLD միջազգային հեղինակավոր կինոփառատոնին մրցանակների արժանացած փաստագրական ֆիլմեր՝ «Մեկ աշխարհ դպրոցներում» (OWIS) մեթոդաբանությամբ: OWIS-ը մեթոդաբանությունը Հայաստանում նոր է կիրառվում և հնարավորություն կտա մասնակիցներին, հաճելի ժամանցը համատեղելով կրթության հետ, ֆիլմերի դիտում-քննարկումների և ինտերակտիվ վարժությունների միջոցով ընդամենը մի քանի ժամում ձեռք բերել 21-րդ դարում անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կօգնեն դառնալ մեդիագրագետ, չխաբվել համացանցում տարածվող զանազան մեդիախարդավանքներին: Ֆիլմերը դիտելու հնարավորություն ունեն վերոնշյալ համայնքներից 15-30 տարեկան երիտասարդներ , 30 տարեկանից բարձր տարիքի կանայք : Ֆիլմերի դիտումները և քննարկումները տեղի կունենան Ստեփանավանի մշակույթի և ժամանցի...
Комментарии
Отправить комментарий