Сообщения

Сообщения за 2022

Թվային միջավայրում մեդիագրագետ և պաշտպանված լինելը ժամանակի պահանջ է

Изображение
            Լոռու մարզում ավարտվեց «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր լոռեցի երիտասարդների համար» նախագիծը , որ ը Հայաստանի Հանրապետության կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականաց րեց  « ԿԱՄՔ » Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն » հասրակական կազմակերպությունը :

«ԵՂԻ՛Ր ԳՐԱԳԵՏ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԹՎԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ» մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության ամառային դպրոցի մասնակցության հրավեր լոռեցի երիտասարդների համար

Изображение
  Թեժ ամռան վերջին օրերը մասնակցիր « Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում » մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության կարողությունների զարգացման ամառային   դպրոցին    Ստեփանավանում և ստացիր, ապա նաև ընկերներիդ ու ընտանիքիդ անդամներին փոխանցիր կարևոր գիտելիքներ ու հմտություններ ամբողջ կյանքի համար, որոնք կօգնեն թվային միջավայրում լինել ավելի պաշտպանված ու գրագետ, չդառնալ կիբերհանցագործությունների զոհ, չխաբվել մեդիա ոլորտում և համացանցում տարածվող զանազան խարդավանքներին: *** Դասընթացի արդիականությունն ու կարևորությունը Ներկայիս աշխարհն անհնար է պատկերացնել առանց թվային միջավայրի: Հատկապես երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում համացանցում՝ տարաբնույթ շփումներ սոցիալական ցանցերում, տեսանյութերի դիտումներ, ամենատարբեր տեղեկատվական աղբյուրների կողմից արտադրված ոչ հավաստի տեղեկատվության սպառում ու տարածում, ակամայից վիրուսների ու սպամների տարածում, օնլայն խաղեր, որոնցից շատերն ազդում են հոգեվիճակի վրա, անգամ դրդում ինքնասպանությունների, առցանց է