Թվային միջավայրում մեդիագրագետ և պաշտպանված լինելը ժամանակի պահանջ է

         

Լոռու մարզում ավարտվեց «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր լոռեցի երիտասարդների համար» նախագիծը, որը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացրեց  «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասրակական կազմակերպությունը:

Ծրագիրն իրականացվել է  2022 թվականի հուլիսի 1-ից
նոյեմբերի
30-ը Լոռու մարզի
ՍտեփանավանԼոռի Բերդ և Գյուլագարակ  խոշորացված համայնքներում՝ նպատակ ունենալով զարգացնել ծրագրի  մասնակից լոռեցի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտութան և կիբերգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ, ակտիվ և գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչև պաշտպանվածություն տարաբնույթ կիբերհանցագործություններից:


-21-
րդ դարում մարդն ամենուր շրջապատված է մեդիայով: Հատկապես երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում համացանցում, որը լի բազմաթիվ վտանգավոր երևույթներով՝ ֆիշինգ, անձնական տվյալների գողություն, դրամաշորթություն, անօրինական կամ արգելված տեղեկատվության տարածում, համակարգչային ծովահենություն, կիբեր բուլինգ և այլն… Արդյունքում շատ երիտասարդներ տրվում են

թվային միջավայրում առկա ամենատարբեր մեդիա մանիպուլյացիաներին և դառնում  կիբերհանցագործությունների զոհ: Ուստի կարևորելով երիտասարդների՝ թվային մեդիա միջավայրում  գրագետ ու պաշտպանված  լինելը՝ որոշեցինք Լոռու մարզում իրականացնել «Եղի՛ր  գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» նախագիծը,- խոսելով ծրագրի անհրաժեշտության մասին՝ նշում է «ԿԱՄՔ» ՀԿ նախագահ Նազելի Ավագյանը:


Նախագծի
առաջին փուլում ծրագրի թիրախ Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքներից ընտրված 30 երիտասարդների համար անց են կացվել մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության ուղղությամբ կարողությունների զարգացման եռօրյա դասընթացներ, որի ընթացքում կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների, ինտերակտիվ մեդիա խաղերի համադրմամբ

մասնակից երիտասարդները հաղորդակից են դարձել համացանցից ճիշտ օգտվելու կանոններին, սովորել քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու չտարածել կեղծ լուրեր, պաշտպանել անձնական տվյալները, չդառնալ տարատեսակ կիբերհանցագործությունների ու թվային միջավայրին բնորոշ խարդավանքների զոհ:  


Դասընթացներն
ավարտած երեսուն երիտասարդներից հինգն ընտրվել և վերապատրաստվել են որպես թվային գրագիտության համայնքային առաջնորդներ՝ հնարավորություն ստանալով ծրագրի թիրախ համայնքներում անցկացնելու մեդիագրագիտության, կիբերգրագիտության և թվային գրագիտության առանցքային հարցերի վերաբերյալ իրազեկման արշավներ՝ միաժամանակ զարգացնելով մեդիա դասընթացվարի կարողություններ և  ձեռք բերելով դասավանդման փորձ:


Ն
ախագծի երկրորդ փուլում Ստեփանավան, Լոռի Բերդ, Գյուլագարակ  խոշորացված համանքների Գարգառ, Պուշկինո, Գյուլագարակ, Կուրթան, Վարդաբլուր, Ամրակից, Ուռուտ, Սվերդլով, Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ գյուղերում և Ստեփանավան քաղաքի կրթօջախներում (հանրակրթական դպրոցներ, վարժարան,

Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջ, Ճգնաժանմային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղ) 13-18 տարեկանների շրջանում անց են կացվել տեղեկատվական հանդիպումներ, սեմինար-քննարկումներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 500 շահառու՝ ծրագրով նախատեսված 300-ի փոխարեն, ինչը վկայում է թեմայի արդիականության և ծրագրի անհրաժեշտության մասին:

Ծրագրի երրորդ փուլում տեղեկատվական հանդիպումներին մասնակցած պատանիների և երիտասարդների շրջանում անց է կացվել  «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայում» խորագրով ստեղծագործական շարադրությունների և գեղարվեստական նկարների մրցույթ՝ նպաստելով թեմայի վերաբերյալ քննադատական մտածողության և ստեղծագործական երևակայության զարգացմանը լոռեցի պատիների և երիտասարդների շրջանում


Մրցույթներում առաջին երեք տեղերն զբաղեցնողների անունները հայտնի դարձան ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին Ստեփանավանի մշակույթի պալատի դահլիճում, որտեղ ներկայացված էր նաև  «Եղի՛ր
գրագետ և պաշտպանված եմ թվային միջավայում»  խորագրով մրցույթի եզրափակիչ փուլ անցած նկարների ցուցահանդեսը:  

           


Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձիք Ստեփանավանի համայնքապետարանից,  Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքների հանրակրթական դպրոցների ու կրթամշակութային այլ հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, ծրագիրն իրականացնող ՀԿ-ի գործընկերներ, կամավորներ:  

Տեսակապով միջոցառման ընթացքին հետևում էին նաև
դրամաշնորհատու կազմակերպության՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն ու վարչության ավագ մասնագետ Մարիանա Մինասյանը: «ԿԱՄՔ»  ՀԿ նախագահ Նազելի Ավագյանն ամփոփեց և հանրությանը ներկայացրեց նախագծի արդյունքները, անդրադարձավ ծրագրի խնդիրներին ու ձեռքբերումներին, ապա սկսվեց մրցանկաբաշխությունը:


Նկաչության մրցույթում առաջին պատվավոր հորիզոնականն զբաղեցրեց Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի աշակերտ Ալեքս Ջանջուղազյանը, երկրորդ հորիզոնականը՝
Ստեփանավանի թիվ մեկ վարժարանի սանուհի Լիլիթ Վահրադյանը, իսկ  երրորդ հորիզոնականը՝ Ստեփանավանի Գրիգոր Լուսավորիչ անվան թիվ երկու հիմնական դպրոցի աշակերտուհի Լիդիա Թունյանը: 


Շարադրությունների մրցույթում երրորդ և երկրորդ հոիզոնականներում հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղի ուսանողուհի Վիկտորյա Հովհաննսիյանը և Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի աշակերտուհի էլեն Մագթաղյանը: Առաջին հորիզոնականը գրավեց Ստեփանավանի թիվ մեկ վարժարանի սանուհի Դայաննա Դալլաքյանը:


Մրցանակային
տեղերն զբաղեցնողներն արժանացան գավաթների և պատվոգրերի, մրցույթի եզրափակիչ փուլ անցած մյուս մասնակիցներն ստացան մասնակցության հավաստագրեր: Ծրագիրն իրականացնող կազմակերպության կողմից խրախուսվեցին  և շնորհակալագրերի արժանացան նաև ծրագրի տարբեր փուլերին ակտիվորեն մասնակցած, երիտասարդների մեդիագրագիտությունն ու կիբերգրագիտությունը կարևորող կրթօջախները:

Հավաստագրեր հանձնվեցին նաև ծրագրի առաջին փուլի շահառու 30 երիտասարդներին, ովքեր համալրեցին մեդիագրագետ լոռեցիների բանակի առաջամարտիկների շարքը: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում ստեղծվել է «Մեդիագրագետ լոռեցիների բանակ» ֆեյսբուքյան խումբ, որի անդամները ծրագրի շահառու երիտասարդներն են, ովքեր խմբի միջոցով ոչ միայն պահպանում են միմյանց միջև
կապը, այլև կիրառում ստացած գիտելիքներն ու հմտությունները, ստուգում տեղական՝ մարզային և համայնքային նշանակության լուրեր, բացահայտում ապատեղեկատվություններ, մասնակցում տարբեր տեղեկատվական մեդիա արշավների, օգնում միմյանց պաշտպանվել թվային միջավայրում:

Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին ծրագրի շրջանակում պատրաստված «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» խորագրով խորհրդատվական-ուսուցողական  տեսահոլովակ , որում նկարահանվել էին ծրագրի առաջին փուլի դասընթացներին մասնակցած լոռեցի երիտասարդները՝ հոլովակի միջոցով հանրությանը հղելով իրենց ուղերձները  համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ:

Տեսահոլովակի QR կոդով և ծրագրի տարբերանշանով պատրաստվել
են  այսպես ասած «խոսող, մեդիագրագետ շոկոլադներ», որոնք միջոցառման ավարտին բաժանվեցին ներկաներին: Սկանավորելով շոկոլադի QR կոդը՝ այն համտեսողները հնարավորություն կունենան ունկնդրել ծրագրի շահառու լոռեցի երիտասարդների խորհուրդները, թե ինչպես լինեն պաշտպանված և գրագետ թվային միջավայրում: Խորհրդանշական շոկոլադե սալիկները հյուրասիրելիս՝ ծրագրի աշխատակազմն ու ՀԿ-ի կամավորները՝ հորդորում էին  շոկոլադն և շոկոլադից ստացած տեղեկատվությունը կիսել առնվազն մեկ այլ անձի հետ՝ ընկեր, ընտանիքի անդամ՝ այդ կերպ նպաստելով հանրության շրջանում մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության տարածմանը այսպես ասած «քաղցր ու համեղ» մեթոդով:


Այսպիսով, գնահատելով
«Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» նախագծի ազդեցությունը շահառու համայնքների վրա, կարելի է արձանագրել, որ ծրագրի շնորհիվ Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքներում հանրության՝ մասնավորապես երիտասարդության

շրջանում բարձրացել է մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության վերաբերյալ գիտելիքների մակարդակը, որն էլ շահառու համայնքների բնակիչների շրջանում անշուշտ կհանգեցնի կիբերհանցագործությունների  ենթարկման վտանգի նվազեցմանը:

 

 Ծրագրի ընթացքի վերաբերյալ պատրաստվել է նաև ամփոփիչ տեսաֆիլմ՝




Ծրագրի շահառուների մասնակցությամբ տեսանկարահանված «Ինչպես պաշտպանվել թվային միջավայրում. խորհուրդներ լոռեցի երիտասարդներից» ուսուցողական սոցիակալան տեսահալովակ՝



 Ֆոտոշարք ծրագրի տարբեր փուլերից՝
































Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր