Сообщения

Сообщения за июнь, 2023

Լոռեցի ուսանողները՝ մեդիագրագիտության և կիբեռանվտանգության դեսպաններ

Изображение
Լոռու մարզում ավարտվեց «Թ վային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» մեդիագրագիտության , թվային գրագիտության և կիբեռգր ա գիտության կարողությունների զարգացման ծրագիր Լոռու մարզկենտրոնի բուհերում սովորող երիտասարդների համար » նախագիծը, որ ը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում։ Ծրագիրն իրականացվել է  2023 թվականի փետրվարի 1-ից հունիսի 30-ը Վանաձորի 5 բուհերում` նպատակ ունենալով զարգացնել ծրագրի  մասնակից լոռեցի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտութան և կիբեռգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ, ակտիվ և գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչև պաշտպանվածություն տարաբնույթ կիբեռհանցագործություններից: Նախագծի առաջին փուլում ծրագրի թիրախ բուհերում (Վանաձորի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վ