Դեկտեմբերի մեկին ավարտվեց  «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» յոթամսյա միջազգային ծրագիրը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ընդհանուր շահառու են եղել  ՀՀ սահմանամերձ մարզերից  և ԱՊՀ երկրներից հայ և այլազգի շուրջ 350 երիտասարդ (առաջնային և երկրորդային միասին): Ծրագրի առաջին փուլում ՀՀ մարզերից (Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Տավուշ, Շիրակ, Լոռի) 16-30 տարեկան շուրջ 120 և ԱՊՀ երկրներից  շուրջ 40 երիտասարդ մասնակցել են մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ առցանց դասընթացների,  հաղորդակից դարձել համացանցից ճիշտ օգտվելու կանոններին, սովորել քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու չտարածել կեղծ լուրեր, չդառնալ տարատեսակ կիբեռհանցագործությունների ու թվային միջավայրին բնորոշ խարդավանքների զոհ:  Առցանց դասըն...
 
Комментарии
Отправить комментарий