Сообщения

Сообщения за июль, 2025

«ԿԱՄՔ»-ի անդամները բարելավեցին կարողություններ PR և SMM ոլորտներում

Изображение
«ԿԱՄՔ» ՀԿ-ն, շարունակելով իր թիմի կարողությունների հզորացումն այս անգամ իրականացրեց դասընթաց՝ միտված ՀԿ-ի հանրային հարաբերությունների (PR) և ռազմավարական հաղորդակցության բարելավմանը: Հնգօրյա դասընթացին մասնակցեցին «ԿԱՄՔ» անդամներ, կամավորներ, ինչպես նաև Ստեփանավան համայնքի՝ PR-ով հետաքրքված երիտասարդների (ընդամենը 15 մասնակից): Դասընթացի առաջին փուլը վարեց «Հայկական PR ասոցացիայի» նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, Հայկական PR ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Աստղիկ Ավետիսյանը՝ մասնակիցներին հաղորդակից դարձնելով հաղորդակից դարձնելով ռազմավարական հաղորդակցության սկզբունքներին, գրագետ հանրային հարաբերություններ կառուցելու արվեստ: Բանախոսը,ընդգծելով, որ PR-ի հիմքում հաղորդակցությունն է, մասնակիցներին ծանոթացրեց PR-ի՝ այլ ոլորտների հետ առանչությանը, RACE և AIDA բանաձևերին, այնուհետև մանրամասն ներկայացրեց հանրային կապերի ռազմավարության սկզբունքները, քայլերի հաջորդականությունը, որոնք կարևոր են ՀԿ-ի հաղորդակցության ռազմավարությունը մշակելու համար:Մրցակիցների վերլուծությունը, կազմակ...

«ԿԱՄՔ» ՀԿ թիմը մասնակցեց ֆոնդահայթայթման, ծրագրերի մշակման և իրականացման դասընթացների

Изображение
Արդեն իրականություն է «ԿԱՄՔ» ՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում ՀԿ-ի մարդկային եւ նյութատեխնիկական ռեսուրսների, հանրային կապերի բարելավման միջոցով» ենթադրամաշնորհային նախագիծը։ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական կենտրոնը, լինելով գրեթե 10 տարեկան, այնուամենայնիվ ունի ինստիտուցիոնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք փորձում է լուծել՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում մեծ ազդեցություն, վստահություն և ճանաչում ունեցող ՀԿ, որը կունենա փորձառու պատրաստված թիմ, ամուր ենթակառուցվածքներ և կնպաստի երիտասարդների շահերի պաշտպանությանը, կարողությունների զարգացմանը, զբաղվածության խնդրի մեղմացմանը, ակտիվ քաղաքացիությանը, իրազեկվածությանը հանրային կյանքին և որոշումների կայացման գործընթացներին։ Կազմակերպության անդամների ու կամավորների՝ ֆոնդահայթայթման և ծրագրերի մշակման կարողությունները զարգացնելու նպատակով «ԿԱՄՔ» ՀԿ-ն վերոնշյալ ենթադրամաշնորհային նախագիծի շրջանակում անցկացրեց ֆոնդհայթայթման, ծրագրերի մշակման և կառավարման վերաբերյալ հնգօրյա դասընթաց, որին մասնակցեցին 15 երիտասարդ «ԿԱՄՔ»-ի թիմից: ...