«ԿԱՄՔ»-ի անդամները բարելավեցին կարողություններ PR և SMM ոլորտներում
«ԿԱՄՔ» ՀԿ-ն, շարունակելով իր թիմի կարողությունների հզորացումն այս անգամ իրականացրեց դասընթաց՝ միտված ՀԿ-ի հանրային հարաբերությունների (PR) և ռազմավարական հաղորդակցության բարելավմանը: Հնգօրյա դասընթացին մասնակցեցին «ԿԱՄՔ» անդամներ, կամավորներ, ինչպես նաև Ստեփանավան համայնքի՝ PR-ով հետաքրքված երիտասարդների (ընդամենը 15 մասնակից): Դասընթացի առաջին փուլը վարեց «Հայկական PR ասոցացիայի» նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, Հայկական PR ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Աստղիկ Ավետիսյանը՝ մասնակիցներին հաղորդակից դարձնելով հաղորդակից դարձնելով ռազմավարական հաղորդակցության սկզբունքներին, գրագետ հանրային հարաբերություններ կառուցելու արվեստ: Բանախոսը,ընդգծելով, որ PR-ի հիմքում հաղորդակցությունն է, մասնակիցներին ծանոթացրեց PR-ի՝ այլ ոլորտների հետ առանչությանը, RACE և AIDA բանաձևերին, այնուհետև մանրամասն ներկայացրեց հանրային կապերի ռազմավարության սկզբունքները, քայլերի հաջորդականությունը, որոնք կարևոր են ՀԿ-ի հաղորդակցության ռազմավարությունը մշակելու համար:Մրցակիցների վերլուծությունը, կազմակ...