Ստեփանավանցի երիտասարդները ձեռք բերեցին ծրագրեր մշակելու և կառավարելու հմտություններ


«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ  2019թ. ապրիլին Լոռու մարզի Ստեփանավան  համայնքում իրականացրեց «Ծրագրի մշակման և կառավարման հմտություններ» ծրագիրը, որի նպատակն է՝ ծրագիր մշակելու և կառավարելու հմտությունների զարգացման միջոցով նպաստել շահառու
երիտասարդների անհատական ու սոցիալական զարգացմանը, նրանց ակտիվ
քաղաքացիությանն ու մասնակցությանը համայնքային կյանքին ծրագրերի մշակման ու իրականացման միջոցով: Ծրագիրը նպատակ ունի նպաստելու շահառու երիտասարդների զբաղվածության խնդրի մեղմացմանը, նրանց առաջնորդության հմտությունների զարգացմանը:

  Ծրագրի շրջանակում  ապրիլի 12-16-ը Ստեփանավանում անցկացվեց հնգօրյա  դասընթաց, որին մասնակցում էին 25 երիտասարդ  Ստեփանավանից և հարակից խոշորացված համայնքներից:
Նախքան դասընթացն սկսելը կատարվեց մասնակիցների՝ թեմայի վերաբերյալ գիտելիքների գնահատում, որից հետո դասընթացավարներ Արշավիր Ղուկասյանն ու Նազելի Ավագյանը, համադրելով կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդները՝ տեսական դասախոսություններն ու գործնական վարժությունները, թիմային ու անհատական աշխատանքները, ծրագրի շահառու երիտասարդներին հաղորդակից դարձրեցին ծրագրերի մշակման ու կառավարման հմտություններին:
Դասընթացի մասնակիցները ծանոթացան ծրագրային ցիկլի կառավարման հիմնական փուլերին՝ կարիքի բացահայտում, ծրագրային առաջարկի ձևակերպում, ծրագրի իրականացում, գնահատում և աուդիտ: Նրանք կատարեցին համայնքի կարիքների բացահայտում և գնահատում, ապա  ըստ համայնքային կարիքների լուծմանը միտված ընդհանուր գաղափարների՝ երիտասարդները միավորվեցին  երեք խմբերում՝ մշակելով համայնքի  խնդիրների լուծմանը միտված ծրագրեր՝ 

  • «Ներգնա տուրիզմի խթանում Ստեփանավանի տարածաշրջանում պատմամշակութային հուշարձանների պահպանման և հանրայնացման միջոցով»,
  •  «Երիտասարդական միջհամայնքային ֆուտբոլային մրցաշար Ստեփանավանի տարածաշրջանում», 
  • «Օգնենք իրար» ծրագրերը:  
  • Թիմերով աշխատելով վերոնշյալ ծրագրային առաջարկների մշակման վրա՝ երիտասարդները գործնականում  սովորեցին հստակ ձևակերպել ծրագրի հիմնախնդիրը, նպատակը, խնդիրները, պլանավորեցին ծրագրային գործողությունները՝ դրանք ըստ տրամաբանական հաջորդականության ներկայացնելով Գանտի աղյուսակի միջոցով:
    Նրանք
    հաշվարկեցին նաև իրենց ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ մարդկային և նյութական ռեսուրսների ապահովման ծախսերը՝ կազմելով ծրագրերի նախնական բյուջեները: Այնուհետև դասընթացի մասնակիցները հաղորդակից դարձան ծրագրերի գնահատման և վերահսկման մեթոդներին, կատարեցին SWOT (ՈւԹՀՍ)
    վերլուծություն, ապա փորձեցին գնահատել  իրենց մշակած ծրագրերի ազդեցությունը ծրագրի ուղղակի և անուղղակի շահառուների վրա՝ կարևորելով ծրագրերի արդյունքների տարածումը, շարունակականությունն ու կայունության ապահովումը:
Ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունները յուրացնելուց և գործնականում կիրառելուց հետո, շահառու երիտասարդները ձեռք բերեցին գիտելիքներ ֆոնդահայթայթման վերաբերյալ, ծանոթացան ֆոնդահայթայթման ռազմավարությանն ու հիմնական աղբյուրներին: Նրանց ուշադրությանը ներկայացվեց նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային համակարգը, դրա առանձնահատկություններն ու դիմելու կարգը:
Դասընթացի ավարտին կատարվեց երիտասարդների մշակած ծրագրերի շնորհանդես, որին ներկա էին նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, քաղաքապետի խորհրդական Լևոն Քալանթարյանը և օգնական Նարեկ Այվազյանը: Երիտասարդների մշակված ծրագրային առաջարկներն արժանացան Ստեփանավանի քաղաքային իշխանությունների հավանությանը և
ներկայացված ծրագրային առաջարկներից «Օգնենք իրար» ծրագիրը, որը նախատեսում է երիտասարդների միջոցով համայնքի համեմատաբար ապահով ընտանիքներից հավաքագրել հագուստ ու կենցաղային իրեր՝ դրանք հատկացնելով համայնքի անապահով ընտանիքներին, առաջիկայում Ստեփանավանի քաղաքապետարանի աջակցությամբ կյանքի կկոչվի:
Քաղաքապետարանը պատրաստակամ է ծրագրի իրականացման համար տրամադրել տարածք, աջակցել երիտասարդներին կազմակերպչական մի շարք հարցերում:







Դասընթացի ավարտին կատարվեց մասնակիցների գիտելիքների վերջնական գնահատում,
ապա դասընթացը հաջողությամբ ավարտողներն արժանացան հավաստագրերի: Հարկ է նշել, որ եթե գիտելիքների նախնական գնահատման ժամանակ 300 հարցի համար եղել էր ընդհանուր 152 ճիշտ պատասխան (50,7%), ապա վերջնական գնահատման արդյունքում ճիշտ պատասխանների թիվը հասել էր 261-ի (87%), ինչը բավականին տպավորիչ արդյունք է և թույլ է տալիս եզրահանգել, որ հնգօրյա դասընթացի ընթացքում ծրագրի շահառու երիտասարդները հիմնականում կարողացել են յուրացնել ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունները:


























Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր