Վանաձորում իրականացվեց «Մեդիան՝ համայնքի մասնակցային կառավարման միջոց» ծրագիրը
ՀՀ 2019թ. տարվա երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում
ավարտվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինասնավորմամբ իրականացվող
«Մեդիան՝ համայնքի մասնակցային կառավարման միջոց» ծրագիրը: Այն իրականացրեց «ԿԱՄՔ»
Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հկ-ն՝ նպատակ ունենալով նպաստել շահառու երիտասարդների
մեդիագրագիտությանը, մեդիայի միջոցով երիտասարդների մասնակցությանը համայնքային կյանքին
և տեղական ինքնակառավարմանը:
Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-16-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց դասընթաց, որին մասնակցեցին վանաձորցի 25 երիտասարդներ: ՏԻՄ ոլորտի փորձագետ Արշավիր Ղուկասյանը, Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե
Մաթևոյանը և Հայաստանի ազգային
ագրարային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդակցման
մասնագետ, «ԿԱՄՔ» հկ նախագահ, լրագրող Նազելի Ավագյանը դասընթացի մասնակիցներին հաղորդակից
դարձրեցին տեղական ինքնակառավարման մասնակցային սկզբունքներին, հանրության մասնակցության
կարգին, համայնքում քաղաքացիական նախաձեռնություն իրականացնելու քայլերին, փոխանցեցին
գիտելիքներ և հմտություններ մեդիագրագիտության, տեղեկատվություն ստանալու, հարցազրույց
վարելու,
լրագրողական հոդված պատրաստելու, ճիշտ լուսանկարելու, բլոգ բացելու և վարելու վերաբերյալ: Դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքները
շահառուները հնարավորություն ուենցան կիրառելու գործնականում: Կատարելով համայնքի կարիքների գնահատում և համայնքային
նշանակության խնդիրների
բացահայտում՝ ծրագրի շահառու երիտասարդներն այցելեցին Վանաձորի
քաղաքապետարան և հարցազրույցներ վարեցին վերհանված համայնքային խնդիրների լուծման համար
պատասխանատու տարբեր պաշտոնյաների հետ: Այնուհետև
պատրաստեցին հոդվածներ և տեղարդեցին ծրագրի շրջանակում բացված «Վանաձոր մեդիաբլոգ»
հարթակում:
Հարկ է նշել, որ բացի վերոնշյալ ծրագրային ընդհանուր
բլոգից, ծրագրի շահառուների մեծ մասը հենց
դասընթացի ընթացքում արդեն բացել և վարում էին իրենց անհատական բլոգները, որտեղ պատրաստվում
են տեղադրել տարաբնույթ նյութեր՝ կախված իրենց նախասիրություններից: Դասընթացը հաջողությամբ
ավարտողներն ստացան հավաստագրեր:

Комментарии
Отправить комментарий