Նոր հնարավորություններ Ստեփանավանի երիտասարդների համար՝ մասնակցելու տեղական ինքնակառավարմանը


Ստեփանավանում մեկնարկել է «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագիրը՝ հնարավորություն տալով համայնքի բոլոր բնակավայրերի ակտիվ երիտասարդներին ներգրավվել տեղական մակարդակում որոշումների կայացմանը:

Ծրագիրն իրականացնում է   «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  հայտարարած «Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված տեղական մակարդակում որոշումների կայացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2021թ.-ի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը թիրախավորելով Ստեփանավան խոշորացված համայնքի չորս (մեկ քաղաքային և երեք գյուղական) բնակավայրերը: ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո այս բնակավայրերում  նոյեմբեր ամսին առաջին անգամ նոր՝ համամասնական ընտրակարգով անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ:
 

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հկ-ի նախագահ Նազելի Ավագյանն ասում է, որ նոր ընտրակարգի և տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության վերաբերյալ ամռանը հարցումներ են իրականացրել համայնքի երիտասարդության՝ 16-30 տարեկան երիտասարդների շրջանում: Նրա խոսքով՝ հարցվողների 68%-ը տեղյակ չէ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության նոր կարգից, 40%-ը չի հավատում, որ կարող են մասնակցություն ունենալ համայնքային զարգացումներին, իսկ 53%-ը տեղյակ չէ, որ որպես քաղաքացի իրավունք ունի մասնակցել համայնքում որոշումների կայացմանը:  Հարցվողներից շատերի կարծիքով համայնքի կառավարումը և զարգացումն իրենց ընտրած ՏԻՄ-երի, մասնավորապես, համայնքի ղեկավարի գործն է:

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հկ-ի դիտարկումները ցույց են տալիս, որ համայնքում ցածր է նաև երիտասարդների ներգրավվածությունը գործող ավագանու կազմում: Ըստ մեր զրուցակցի՝ չկա նաև համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող երիտասարդական խորհուրդ, և դա այն դեպքում, երբ 2014-16թթ.. Ստեփանավանում գործել է նման խորհուրդ, որը նպաստել է Ստեփանավանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք դարձնելու գործում, սակայն ներկայում այն լուծարվել է:


«
Վերոնշյալ դիտարկումներից եզրահանգում ենք, որ երիտասարդությունը չի մասնակցում տեղական մակարդակում որոշումների կայացմանը, թեև «Տեղական ինքնակառավաման մասին» ՀՀ օրենքը սահմանում է համայնքի՝ 16 տարին լրացած  բնակիչների մասնակցությունն այդ գործընթացին: Իրավիճակը բացատրվում է ինչպես կարծրատիպերի առկայությամբ, օրինակ՝ «ես ինչ գործ ունեմ խառնվեմ», «վատամարդ կլինեմ», «իրենց գործն է, ինչ ուզում են, թող անեն» և այլն, այնպես էլ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու վերաբերյալ իրավունքներից իրազեկ չլինելու և ցածր մոտիվացիայի պատճառով»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ խնդիրն ավելի է խորացել վերջին շրջանում՝ պայմանավորված COVID-19 համավարակով և Արցախյան երկրորդ պատերազմով:

«Մարդիկ, հատկապես պատերազմական գործողություններին մասնակցած երիտասարդները և նրանց հարազատները, Արցախից տարհանված և համայնքի տարբեր բնակավայրերում ապաստանած երիտասարդները դարձել են ավելի անտարբեր տեղական մակարդակում կայացվող որոշումների հանդեպ. նկատելի է պասիվություն՝ համայնքում որոշումների կայացմանը, համայնքային զարգացման ծրագրերին, համայնքի կարիքների գնահատման գործընթացներին մասնակցելու, տեղական ինքակառավարման մարմնի գործունեությունը վերահսկելու տեսանկյունից:


Այնինչ հակառակ դիրքորոշումը՝ հանրության, մասնավորապես, երիտասարդության մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացմանը կարող է նպաստել պատերազմի և համավարակի հետևանքով համայնքում առաջացած ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը/մեղմացմանը, երիտասարդական ներուժի միջոցով համայնքային տարբեր խնդիրների լուծմանը, քանզի երիտասարդությունը մշտապես համարվել է հասարակության շարժիչ ուժը:


 Ուստի, կարիք կա երիտասարդներին պասիվ վիճակից դուրս բերելու և տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում ակտիվորեն ընդգրկելու»,-փաստում է 
Նազելին և ընդգծում, որ հենց հաշվի առնելով վերոգրյալը՝ իրականացնում են «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագիրը: 


Ծրագրի
 ուղղակի շահառու են Ստեփանավան համայնքի տարբեր բնակավայրերում ապրող 16-30 տարեկան 25 երիտասարդներ, որոնց համար կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների համադրմամբ նոյեմբերի 9-14-ը Ստեփանավանի համայնքապատերանի դահլիճում անց են կացվել ՏԻՄ օրենսդրության, ՏԻՄ նոր ընտրակարգի, տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության կարգի, համայնքային-քաղաքացիական նախաձեռնություններ կազմակերպելու թեմայով դասընթացներ:

Շահառուները զարգացրել են նաև առաջնորդության, ֆոնդահայթայթման, քաղաքացիական լրագրության և բլոգավարության հմտություններ: 
Ծրագրի շահառուները հենց դասընթացի ընթացքում փորձագետների հետ կատարել են համայնքային կարիքների գնահատում, ծանոթացել  քաղաքացիական նախաձեռնություններ իրականացնելու միջոցով համայնքային խնդիրների լուծման մեխանիզմներին:


 Շ
ահառուները սովորել են նաև բացել և վարել բլոգներ, նրանցից ոմանք արդեն գործարկել են իրենց անհատական և համայնքային նշանակության մեդիա բլոգները, որտեղ տեղադրում են հոդվածներ համայնքային տարբեր խնդիրների ու իրադարձությունների վերաբերյալ, ներկայացնում մանրամասներ   ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպումներից և հարցազրույցներից՝ լուսաբանելով ՏԻՄ-երի գործունեությունը և ստեղծելով երկխոսության հարթակ համայնքային տարբեր հարցերի շուրջ: (Նշենք, որ սույն բլոգը ևս ծրագրի շրջանակում բացված բլոգներից մեկն է): 

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հկ-ի նախագահ Նազելի Ավագյանը վստահեցնում է, որ ծրագիրը կնպաստի  թիրախ բնակավայրերում երիտասարդների ակտիվ և իրազեկ մասնակցությանը ՏԻՄ ընտրություններին, ինչպես նաև տեղական ինքնակառավարմանն ու որոշումների կայացմանը՝ շահառու երիտասարդների շրջանում առաջնորդության հմտությունների, մասնակցային կառավարման կարողությունների զարգացման, համայնքային երիտասարդական ակտիվ խմբի և համայնքի ղեկավարին կից հասարարկական կարգով գործող երիտասարդական խորհրդի կազմավորման, ինչպես նաև համայնքային խնդիրների բարձրաձայնման և նախաձեռնությունների իրականացման միջոցով:


 
Նրա խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի նաև զարգացնել շահառու երիտասարդների քաղաքացիական լրագրության կարողությունները և համայնքում այլընտրանքային ԶԼՄ-ների զարգացման միջոցով նպաստել տեղական ինքնակառավարման վերահսկողությանը, ՏԻՄ համայնքի բնակչություն հաղորդակցման որակի բարելավմանը:


 Ծ
րագիրը հնարավորություն է տվել համախմբել Ստեփանավան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի երիտասարդական ակտիվ ներուժը՝ ստեղծելով համայնքային երիտասարդական ակտիվ խումբ, որի գործունեությանը ֆորմալ բնույթ տալու նպատակով առաջիկայում Ստեփանավանում կստեղծվի համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող երիտասարդական խորհուրդ: Ներկայումս ընթացքի մեջ է երիտասարդական խորհրդի անդամների ընտրության և խորհրդի կազմավորման գործընթացը:

 


 
«Արդյունքում՝ հզորացնելով համայնքային երիտասարդությանը և զինելով նրանց համապատասխան գիտելիքներով ու կարողություններով՝  մենք  կնպաստենք տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում երիտասարդների ակտիվ և իրազեկ ներգրավմանը, ՏԻՄ-երիտասարդություն-համայնքի բնակչություն հաղորդակցման որակի բարձրացմանը, Ստեփանավանում ավելի լավ տեղական ինքնակառավարմանը»,-փաստում է Նազելի Ավագյանը:

 




 

Комментарии

  1. Play at a Live Casino - TJ Hub
    Casino.com. is the world's largest 광주 출장마사지 online 군산 출장샵 casino 울산광역 출장마사지 and destination for entertainment! Visit our 양주 출장안마 site and play with real money, Welcome Bonus: up to $1000Welcome Package: 100% Up To $1,000 Rating: 3.4 · ‎16 reviews 공주 출장안마

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր