Ամփոփվեցին «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրի արդյունքները

 


Ստեփանավանի համայնքապետարանի դահլիճում ամփոփվեցին «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրի արդյունքները:

Երկամսյա տևողությամբ ծրագրի արդյունքում ունենք`
1. Ծրագրի թիրախ համայնքի բոլոր բնակավայրեից ընտրված, վերապատրաստաված և իրավագիտակից 25 երիտասարդ, ովքեր իրազեկ են ՏԻՄ օրենսդրության, ՏԻՄ նոր ընտրակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների, ՏԻՄ-ին հասարակության մասնակցության իրավունքի, մասնակցային կառավարման կարգի վերաբերյալ, զարգացրել են առաջնորդության հմտություններ, կարող են իրականացնել համայնքային նախաձեռնություններ, տիրապետում են ֆոնդհայթայթման սկզբունքներին, ստացել են քաղաքացիական լրագրության հմտություններ՝ կարողանալով պատրաստել մեդիա բովանդակություն (լուր, հոդված, ակնարկ), ճիշտ լուսանակարել, բացել և վարել բլոգ, թղթակցել այլ ԶԼՄ-ների:
2. Բացահայտված են Ստեփանավան, Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերի երիտասարդներին հուզող համայնքային նշնակության խնդիրները, համատեղ քննարկմամբ որոշված ամենից առաջնահերթ խնդիրը, ներկայացված դրանց լուծման մեխանիզմը համայնքային քաղաքացիական նախաձեռնություն իրականացնելու միջոցով. Հավելյալ ունենք նաև շահառու երիտասարդների կողմից պատրաստված տեսանյութ՝ համայնքային խնդիրների վերաբերյալ:
3. Լոռու Ստեփանավան խոշորացված համայնքի բնակավայրերում քաղաքացիական լրագրության և այլընտրանքային ԶԼՄ-ների զարգացում: Ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ առնվազն 6 բլոգի փոխարեն այս պահին ունենք 17 բլոգ, որից 4-ը՝ համայնքային նշանակության, մյուսները ըստ շահառուների անհատական նախասիրությունների և հետաքրքրությունների: Նախատեսված 10 հոդված փոխարեն ունենք 28 հոդված համայնքային նշանակության բլոգներում, և ևս 13 հոդված անհատական բլոգներում:
4. Ստեփանավան խոշորացված համայնքում ձևավորվել է երիտասարդական ակտիվ խումբ՝ ներառելով վերապատրաստված և իրավագիտակից ներկայացուցիչներ ինչպես ծրագրի շահառուներից, այնպես էլ համայնքի կրթական և հասարակական կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչներից: Երիտասարդական խումբը շուտով համայնքի ավագանու որոշմամբ կստանա ֆորմալ բնույթ՝ գործելով որպես համայնքի ղեկավարին կից երիտասարդական-հասարակական խորհուրդ, որը անմիջական մասնակցություն կունենա տեղական մակարդակում որոշումների կայացմանը՝ վեր հանելով և ներկայացնելով համայնքի երիտասարդության խնդիրները, առաջարկելով լուծումներ...

Ծրագրի դասընթացները հաջողությամբ ավարտած շահառու երիտասարդներն արժանացան հավաստագրերի, իսկ ծրագրի գործընկերները՝ շնորհակալագրերի:

«Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագիրն իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Ստեփանավանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում 2021թ. հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր