«Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթի հրավեր

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթ, որին կարող են մասնակցել Լոռու մարզի Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված համայնքների դպրոցներում սովորող 14-18 տարեկան աշակերտները: Մասնակցել ցանկացողները պետք է՝ 1. Սույն թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում լրացնեն «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթի առցանց հայտադիմումը՝ (հայտադիմումի հղումը՝ https://forms.gle/99cSPfxdS1Txx96o9 ) կցելով իրենց նկարած աշխատանքի լուսանկարը (որի ծավալը պետք է լինի մինչև 1 գեգաբայթ), վերնագրի նկարը և հակիրճ նկարագրի, թե ի՞նչ է նկարել, ինչու՞ է ընտրել տվյալ թեման, որն է դրա կարևորությունն ու նկարի բուն ասելիքը: 2. Նախքան գեղարվեստական նկարը լուսանկարելը և հայտադիմումին կցելը, հարկավոր է գեղնանկարի ներքևի աջ հատվածում ընթեռնելի ձեռագրով գրել մասնակցի անուն-ազգանունը, տարիքը և դպրոցը (օրինակ՝ Պողոս Պողոսյան, 15 տ., Գարգառի միջն. դպրոց): Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղար...