«Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» աշնանային էկոդպրոց-ճամբարի մասնակցության հրավեր

 



  • Լոռու մարզի Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված  համայնքների դպրոցներում սովորող,
  • բնապահպանությամբ,  շրջակա միջավայրով և կլիմայի փոփոխությամբ հետաքրքրված
  • 14-18 տարեկան սիրելի՛ աշակերտներ,

 «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն  աշնանային արձակուրդներին հրավիրում է  մասնակցելու «Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» աշնանային էկոդպրոց-ճամբարի, որի շնորհիվ կձևավորես էկովարքագիծ, կստանաս օգտակար գիտելիքներ ոչ միայն քո, ընտանիքիդ ու շրջապատիդ, այլև Երկիր մոլորակի համար:  

Աշնանային էկոդպրոց-ճամբարի մասնակիցները կիրազեկվեն կլիմայի փոփոխության հետևանքով Երկիր մոլորակին ու մարդկանց սպառնացող վտանգների մասին, կիմանան ինչ անել կամ չանել, որպեսզի նվազեցնեն մարդու գործունեության բացասական ազդեցությունը մոլորակի և կլիմայի փոփոխության վրա՝ դառնալով իրենց շրջապատում բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ և կյանքի կոչելով կանաչ նախաձեռնություններ:

«Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» աշնանային էկոդպրոց-ճամբարը ներառում է՝

  • ոչ ֆորմալ բնույթի երկօրյա տեսական դասընթացներ և գործնական վարժանքներ,
  • այցելություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ,
  • էկոարշավ-էքսկուրսիաներ,
  • ինտելեկտուալ խաղեր,
  • «Էկոչելենջ» և այլ մրցույթներ,
  • տեսահոլովակների նկարահանում,
  • տեղեկատվական էկո վահանակների պատրաստում,
  • ծառատունկ…

Ծրագիրը կմեկնարկի  դասընթացների փուլով, որը տեղի կունենա hոկտեմբերի 21-22-ին Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցում (հասցեն` քաղաք Ստեփանավան, Ձախափնյա թաղամաս, Սուրբ Վարդանի 1 ): Այն կվարեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս-դասընթացավարները: Հոկտեմբերի 23-ին ծրագրում ընտրված աշակերտները  հնարավորություն կունենան գործնական պարապմունքների մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ ստանալով նաև  մասնագիտական կողմնորոշում:

Ծրագրի հետագա փուլերի մասին կիրազկվեն դասընթացները հաջողությամբ ավարտած երիտասարդներն ու պատանիները, որոնք կստանան հավաստագրեր եւ «Համայնքի երիտասարդ էկոդեսպան» կոչում:

Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է մինչև սույն թվականի հոկտեմբեր 18-ը՝ ժամը 24:00-նլրացնել դասընթացի մասնակցության  հայտադիմումը: Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ: Ընտրությունը կկատարվի հայտադիմումների հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները: Ծրագիրը հոգում է մասնակիցների ուղևորափոխադրման և սննդի ծախսերը: Խրախուսվում է Արցախից բռնի տեղահանված աշակերտների, ինչպես նաև դպրոցների կենսաբանության, բնապահպանության երիտասարդ մասնագետների ներգրավումը ծրագրին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  093-40-50-82 , 077392814  հեռախոսահամարներով կամ գրել  loreciecodespanner@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

«Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» ծրագիրն իրականացվում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրով տրամադրած ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակում, որն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։

 «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը իրականացվում է Ավստրիական զարգացման (ԱԶԳֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրիտարածքային կառավարման և ենթակառուցվածքներիԿրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։

*** Ծրագրի արդիականությունն ու կարևորությունը

 Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Կլիմայի փոփոխության վտանագավոր ազդեցությունները զգացվում են ողջ աշխարհում՝ գլոբալ տաքացում, միջավայրի անապատացում, անտառների ոչնցացում, ջրային ռեսուրսների նվազում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակների անհետացում, սննդամթերքի աղտոտում,  հիվանդությունների առաջացում, ինչը սպառնալիք է Երկիր մոլորակի գոյությանը:  Այս ամենը նաև մարդու գործունեության հետևանք է: Կլիմայի փոփոխությունից տուժում է նաև մարդը, իսկ ամենից շատ՝ երեխաներն ու երիտասարդները, քանի որ ապագայում հենց նրանք են կրելու դրա հետևանքներն ու վնասները: Այդ իսկ պատճառով կարևոր է երիտասարդների ու երեխաների ներգրավումը կլիմայի փոփոխման մեղմմանն ուղղված գործողություններում:

Եթե կլիմայի փոփոխության պատճառը հիմնականում մարդն է՝ իր գործունեությամբ, հետևաբար խնդրի լուծողը նույնպես  մարդն է, որը, իրազեկվելով հիմնախնդրի, դրա վտանգերի մասին և վերանայելով իր վարքագիծը, կարող է  պայքարել հանուն բարենպաստ կլիմայի՝ նվազեցնելով իր էկոլոգիական հետքը մոլորակի վրա  և «փրկելով իր բաժին մոլորակը փլուզումից»:

Հաշվի առնելով այս ամենը՝ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն Լոռու մարզի Գյուլագարակ և Ստեփանավան խոշորացված համայնքներում իրականացնում է «Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» նախագիծը, որի նպատակն է՝  նպաստել շահառու համայնքներում կլիմայի փոփոխության վերաբերյալ 60 երիտասարդի իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և կազմավորելով երիտասարդ էկոդեսպանների հանրույթ՝  նրանց միջոցով շահառու համայնքներում (օնլայն և օֆլայն տիրույթներում) խթանել կլիմայի փոփոխության և դրա հետևաքների մեղմման վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, էկովարքագծի ձևավորմանն ու կանաչ նախաձեռնությունների իրականացմանը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր