«Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» էկոչելենջ տեսանյութերի մրցույթի հրավեր

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» էկոչելենջ տեսանյութերի մրցույթ, որին կարող են մասնակցել Լոռու մարզի Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված համայնքների դպրոցներում սովորող 14-18 տարեկան աշակերտները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է՝

1. 2023 թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսով, սմարթֆոնով կամ տեսանկարհանող այլ սարքով իրենց նախընտրած ձևաչափով և սցենարով նկարահանեն մինչև 1 րոպե տևողությամբ տեսահոլովակ «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» թեմայով՝ ներկայացնելով որևէ գործողություն, որը կատարելով՝ նպաստում են Երկիր մոլորակի ռեսուրսների խնայմանը, բնության պահպանությանը, մարդու ազդեցության հետևանքով կլիմայի փոփոխության մեղմացմանը: Պարտադիր պայման է, որ տեսահոլովակն ավարտվի հետևյալ արտահայտությամբ. «Ես այսպես եմ փրկում ի՛մ բաժին մոլորակը, իսկ դու՞», դրանով էկոլոգիական-բնապահպանական բնույթի գործողությունների մարտահրավեր՝ էկոչելենջ, նետելով այլոց՝ հասկակից եւ ոչ հասակակից ընկերներին, ծնողներին, բարեկամներին, հարևաններին, ուսուցիչներին, համայնքի բնակիչներին՝ կոչ անելով ձևավորելու էկովարքագիծ եւ օգնելու մոլորակին: Յուրաքանչյուր տեսահոլովակում կարող է նկարահանվել մեկ մարդ և յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել ընդամենը մեկ տեսահոլովակ:

2. Նկարահանած տեսահոլովակը հարկավոր է սույն թվականի նոյեմբերի 1-ից մինչև 10-ը, ժամը՝ 18:00-ն ընկած ժամանակահատվածում ուղարկել loreciecodespanner@gmail.com էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «էկոչելենջ - մասնակցի անուն, ազգանունը»: (Ուշադրություն՝ նամակն ուղարկելիս հարակավոր է ընտրել «թույլ տալ դիտել բոլոր նրանց, ովքեր ունեն հղումը» առաքման տարբերակը): Նամակի տեքստում անպայման հարկավոր է գրել ՝
 տեսահոլովակի վերնագիրը,
 հեղինակի անուն-ազգանունը,
 տարիքը,
 դպրոցը,
 հեռախոսահամարը
 հակիրճ նկարագրություն, թե ինչու է հեղինակն ընտրել այդ թեման, ո՞րն է դրա կարևորությունը, տեսահոլովակի բուն ասելիքը:
Տեսահոլովակներն ուղարկելու վերջնաժամկետն է՝ 2023թ. նոյեմբերի 10-ը՝ ժամը 18:00-ն: Նշված ժամկետից հետո ուղարկված տեսանյութերը չեն դիտարկվի:

3. Տեսահոլովակները տեղադրվելու են «Լոռեցի երիտասարդ էկոդեսպաններ» ֆեյսբուքյան էջում (էջի հղումը՝ https://www.facebook.com/profile.php?id=61552736360687 ), որտեղ նոյեմբերի 11-ից 15-ը՝ մինչև ժամը 24:00-ն, կազմակերպվելու է առցանց մրցույթ: Էկոչելենջ տեսանյութերի մրցույթի մասնակիցը կամ նրան սատարողները պետք է նշված ժամանակահատվածում «Լոռեցի երիտասարդ էկոդեսպաններ» ֆեյսբուքյան էջից տարածեն հոլովակն իրենց ֆեյսբուքյան էջերում՝ նշելով ֆեյսբուքյան ևս 5 օգտատիրոջ՝ էկոչելենջը փոխանցելով նրանց և էկոգործողությունների մարտահրավեր նետելով։

4. Հաղթողը որոշվելու է 50% ֆեյսբուքյան հավանումների և 50% հանձնաժողովի գնահատակնների համադրմամբ։ Հաշվի են առնվելու նոյեմբերի 15-ին ժամը 24:00 դրությամբ «Լոռեցի երիտասարդ էկոդեսպաններ» ֆեյսբուքյան էջում առկա հավանումների քանակը, որն արձանագրելու են մրցույթի կազմակերպիչները: Ուշադրություն, զարտուղի ճանապարհով հավանումներ ստացած տեսահոլովակները կբացահայտվեն և կհայտարարվեն մրցույթից դուրս:

***
Չմոռանանք նկատել, որ նշված ժամկետից հետո ֆեյսբուքյան ալգորիթմի համաձայն, տեսահոլովակների տարածումներն ու հավանումները կարող են շարունակվել՝ նպաստելով համայնքի բնակիչների շրջանում էկովարքագծի ձևավորմանը, ինչը միանշանակ ողջունելի է և սույն մրցույթի բուն նպատակն է:

Մրցույթում առաջին երեք տեղերն զբաղեցրած տեսանյութերի հեղինակները կարժանան մրցանակների: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 2-րդ կեսին Ստեփանավան քաղաքում (միջոցառման տեղի, օրվա եւ ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ):
«Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» էկոչելենջ տեսանյութերի մրցույթի նպատակն է՝ նպաստել շահառու համայնքների 14-18 տարեկան պատանիների ու երիտասարդների շրջանում կլիմայի փոփոխության վրա մարդու ազդեցության վերաբերյալ գիտելիքների արտացոլմանը, թեմայի վերաբերյալ ստեղծագործական երևակայությանն զարգացմանն ու տեսանյութերի մրցույթի միջոցով շահառու համայնքներում բնության վրա մարդու էկոլոգիական ոտնահետքի ազդեցության ու կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու բնակչության՝ հատկապես երիտասարդության շրջանում էկովարքագծի ձևավորմանն ու տարածմանը:

Մրցույթի վերաբերյալ հարցերի և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 093405082 (Նազելի Ավագյան), 077392814 (Վահե Մարդոյան) հեռախոսահամարներով կամ գրել loreciecodespanner@gmail.com էլ. փոստի հասցեին:

«Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» էկոչելենջ տեսանյութերի մրցույթն անց է կացվում «Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակում, որն իրականացնում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր