«Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթի հրավեր

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթ, որին կարող են մասնակցել Լոռու մարզի Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված համայնքների դպրոցներում սովորող 14-18 տարեկան աշակերտները:

Մասնակցել ցանկացողները պետք է՝

1. Սույն թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում լրացնեն «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթի առցանց հայտադիմումը՝ (հայտադիմումի հղումը՝ https://forms.gle/99cSPfxdS1Txx96o9 ) կցելով իրենց նկարած աշխատանքի լուսանկարը (որի ծավալը պետք է լինի մինչև 1 գեգաբայթ), վերնագրի նկարը և հակիրճ նկարագրի, թե ի՞նչ է նկարել, ինչու՞ է ընտրել տվյալ թեման, որն է դրա կարևորությունն ու նկարի բուն ասելիքը:

2. Նախքան գեղարվեստական նկարը լուսանկարելը և հայտադիմումին կցելը, հարկավոր է գեղնանկարի ներքևի աջ հատվածում ընթեռնելի ձեռագրով գրել մասնակցի անուն-ազգանունը, տարիքը և դպրոցը (օրինակ՝ Պողոս Պողոսյան, 15 տ., Գարգառի միջն. դպրոց): Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել ընդամենը մեկ գեղարվեստական նկար:

Գնահատումն իրականացվելու է անանուն՝ «կոդավորված աշխատանք» տարբերակով մասնագիտական հանձնաժողովի կողմից: Նախքան գնահատումը հատուկ գործիքի միջոցով ստուգվելու է նկարների հեղինակային իրավունքը, համացանցից վերցված նկարները հանվելու են և չեն ներկայացվելու գնահատման: Կարևորվելու է ներկայացված աշխատանքի գաղափարը, որքանով է մասնակիցը պատկերացնում, թե ինչպես կարող է իր գործողությամբ/գործողություններով «փրկել իր բաժին մոլորակը»՝ նպաստելով կլիմայի փոփոխության վրա մարդու էկոլոգիական ոտնահետքի ազդեցության նվազեցմանը:

Մրցույթում առաջին երեք տեղերն զբաղեցրած գեղանկարների հեղինակները կարժանան մրցանակների, իսկ լավագույն աշխատանքները տեղ կգտնեն «Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» ծրագրի ամփոփիչ միջոցառման նկարների ցուցահանդեսում, որը տեղի կունենա նոյեմբերի 2-րդ կեսին Ստեփանավան քաղաքում (միջոցառման տեղի, օրվա եւ ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ):

«Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթի նպատակն է՝ նպաստել շահառու համայնքների 14-18 տարեկան պատանիների ու երիտասարդների շրջանում կլիմայի փոփոխության վրա մարդու ազդեցության վերաբերյալ գիտելիքների արտացոլմանը, թեմայի վերաբերյալ ստեղծագործական երևակայությանն զարգացմանն ու նկարների միջոցով շահառու համայնքներում բնության վրա մարդու էկոլոգիական ոտնահետքի ազդեցության ու կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու բնակչության՝ հատկապես երիտասարդության շրջանում էկովարքագծի ձևավորմանն ու տարածմանը:

Նկարների մրցույթի հայտադիմումներն ընդունվում են մինչև 2023թ. նոյեմբերի 10-ը՝ ժամը 18:00-ն: Նշված ժամկետից հետո ուղարկված նկարները չեն դիտարկվի:

Մրցույթի վերաբերյալ հարցերի և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 093405082 (Նազելի Ավագյան), 077392814 (Վահե Մարդոյան) հեռախոսահամարներով կամ գրել loreciecodespanner@gmail.com էլ. փոստի հասցեին:

«Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթն անց է կացվում «Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակում, որն իրականացնում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր