«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպություն

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպության առաքելությունն է նպաստել երիտասարդների դերի բարձացմանը, ներգրավմանը երկրկի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնեսական, հոգևոր-մշակութային ոլորտներում:



«ԿԱՄՔ»-ը քաղաքացիական նախաձեռնությունից հասարակական կազմակերպության է վերածվել  2015թ. մայիսի 12-ին` ստանալով պետական գրանցում: 

Մինչ այդ մեր ակտիվ կամավորների ջանքերով կյանքի է կոչվել «Դարձնենք Ստեփանավանը երիտասարդական մայրաքաղաք» նախաձեռնությունը Ստեփանավանում և Լոռու մարզում, որի արդյունքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող է ճանաչվել  Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը: 
Արդյունքում «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպության կամավորներն ամբողջ 2015թ. ընթացքում ընդգրկված են եղել «Ստեփանավանը տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրով նախատեսված գրեթե բոլոր միջոցառումների կազմակերպչական և իրականացման աշխատանքներում(շուրջ 50 ծրագիր):
Տարեվերջին հկ-ն արժանացել է Ստեփանավանի քաղաքապետի պատվոգրին՝ «Ստեփանավանը տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի կայացմանն ակտիվորեն մասնակցելու, տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով հանդես գալու համար:

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը «ՀՀ երիտասարդական ամենամյա մրցանակաբաշխություն, 2015թմիջոցառման շրջանակներում որպես 2015թ. նորաստեղծ երիտասարդական լավագույն հասարակական կազմակերպություն հավաստագրի և մրացնակի է արժանացել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարից:
2015թ.
ՀԿ նախագահ Նազելի Ավագյանը  և  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախար Արսեն Քարամյանը

  • Կազմակերպության գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:


  • Կազմակերպության գործունեության նպատակներն ու խնդիրներն են`
·         1. օժանդակել ՀՀ-ում համամարդկային արժեքների տարածմանը` մարդու իրավունքների  պաշտպանությանը, ժողովրդավարության ամրապնդմանը և սեռային իրավահավասարության խնդիրների լուծմանը,
   2.  համագործակցել ազգային փոքրամասնությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ,
·        3. նպաստել, ինչպես նաև գործուն մասնակցություն ցուցաբերել ՀՀ հասարակական կյանքին,
·        4. նպաստել ՀՀ երիտասարդության առջև ծառացած խնդիրների լուծմանը և իրավագիտակցության բարձրացմանը,
·      5.   նպաստել երիտասարդության զբաղվածության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը,
·      6.   նպաստել երիտասարության մշակութային կյանքի մասնակցությանն ու զարգացմանը,
·         խթանել կամավորական աշխատանքի կայացմանը,
·       7.  նպաստել խոսքի ազատությանը և երիտասարդների ներգրավմանը լրատվական գործունեության մեջ,
·       8.  նպաստել մեդիա ակումբների զարգացմանը,
· 9. իրականացնել երիտասարդների հայրենասիրական, հոգևոր և ֆիզիկական դաստիարակությանն ուղղված ծրագրեր,
· 10. կազմակերպել և իրականացնել իրավական, սոցիալական, գիտական, կրթական, հայրենասիրական, մշակութային,  տեղեկատվական, հետազոտական, խորհրդատվական և այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրեր ու միջոցառումներ:
Մեր թիմը




Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր