«Ծրագրի մշակման և կառավարման հմտություններ» դասընթացի մասնակցության հրավեր ստեփանավանցի երիտասարդների համար

 

«Կամք» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Ստեփանավանի և հարակից համայնքների 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Ծրագրի մշակման և կառավարման հմտություններ» հնգօրյա դասընթացին:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու հմտություններ, մասնավորապես՝ կկարողանան կատարել համայնքի կարիքների գնահատում, մշակել կարիքների լուծմանը միտված ծրագրային մրցունակ առաջարկներ, կազմել ծրագրի իրականացման ժամանակացույց (Գանտի աղյուսակ), ծրագրային բյուջեի նախագիծ, կատարել իրավիճակի վերլուծություն (SWOT) և վերահսկողություն (մոնիթորնինգ), իրականացնել ֆոնդհայթայթում:
Դասընթացի ընթացքում կներկայացվի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային համակարգը, դրա առանձնահատկություններն ու դիմելու կարգը:

Ծրագրի նպատակն է՝ ծրագիր մշակելու և կառավարելու հմտությունների զարգացման միջոցով նպաստել շահառու երիտասարդների անհատական ու սոցիալական զարգացմանը, նրանց ակտիվ քաղաքացիությանը և մասնակցությանը համայնքային կյանքին ծրագրերի մշակման ու իրականացման միջոցով: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել շահառու երիտասարդների զբաղվածության խնդրի որոշակի մեղմացմանը և առաջնորդության կարողությունների զարգացմանը: 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, մասնակցությունը ծրագրին անվճար է: 

Մասնակցելու համար հարկավոր է մինչև ապրիլի 10-ը ներառյալ լրացնել դասընթացի մասնակցության հայտը: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները: Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան հավաստագրեր:  


Դասընթացների մեկնարկը՝ ապրիլի 12-ից: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096-31-97-91, 093-40-50-82 հեռախոսահամարներով կամ գրել նամակ kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

Դասընթացի մասնակցության հայտադիմումի հղում

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր