Մեդիա դասընթացի հրավեր վանաձորցի երիտասարդների համար



Երիտասա՞րդ ես, ապրո՞ւմ տարվա երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում, ուզո՞ւմ ես մասնակցել համայնքիդ կառավարմանը՝ տիրապետելով նոր մեդիայի հիմունքներին, ուրեմն այս դասընթացը հենց քեզ համար է:

««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը վանաձորցի 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Մեդիան՝ համայնքի մասնակցության կառավարման միջոց» ծրագրին:
Ծրագրի շրջանակում Վանաձորում կանցկացվի ուսուցողական դասընթաց, որի ընթացքում  մասնակիցները կսովորեն  կազմակերպել համայնքային, քաղաքացիական նախաձեռնություններ, ճիշտ լուսանկարել, պատրաստել հետաքրքիր լրագրողական նյութեր, բացել եւ վարել բլոգ, այդպիսով՝  նոր մեդիայի միջոցով որպես քաղաքացիական լրագրողներ (կամ այսպես ասած՝ 4-րդ իշխանություն) մասնակցել համայնքի տեղական ինքնակառավարմանը

Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան հավաստագիր: 


Մասնակցությունը դասընթացին անվճար է, ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը:  Մասնակիցները կընտրվեն հայտերի հիման վրակտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները: Դասընթացների մեկնարկը՝ հոկտեմբերի 12-ից:

Ծրագրի նպատակն է՝ նպաստել շահառու երիտասարդների մեդիագրագիտությանը, մասնակցային մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և մեդիայի միջոցով նրանց մասնակցությանը համայնքային կյանքին և տեղական ինքնակառավարմանը: 

Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել շահառու երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և զբաղվածության խնդրի որոշակի մեղմացմանը (նրանք՝ որպես բլոգերներ, քաղաքացիական և ֆոտո լրագրողներ, իրենց պատրաստած նյութերով կարող են համագործակցել տեղական և հանրապետական տարբեր ԶԼՄ-ների հետ՝ կայքեր, թերթեր, բլոգներ)...

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096-31-97-91,  093-40-50-82 հեռախոսահամարներով կամ նամակ գրել kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստին:

Մասնակցության հայտի հղում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր