«Երիտասարդների զբաղվածության ապահովում ծրագրերի մշակման և իրականացման միջոցով» դասընթացի հրավեր լոռեցի երիտասարդների համար




««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի  16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդների զբաղվածության ապահովում ծրագրերի մշակման և իրականացման միջոցով» ծրագրով նախատեսված առցանց դասընթացներին: Դասընթացները տեղի կունենան  հոկտեմբերի երկրորդ կեսին (10 օր, օրական 2 ժամ տևողությամբ) ուսուցման ZOOM  էլեկտրոնային հարթակի միջոցով:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, մասնակցությունը ծրագրին անվճար է:  Մասնակցելու համար հարկավոր է մինչև հոկտեմբերի 10-ը, ժամը 24:00-ն  լրացնել դասընթացի մասնակցության հայտը:

 Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

Ծրագրի  մասնակիցները ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու հմտություններ, մասնավորապես՝ կկարողանան կատարել համայնքի կարիքների գնահատում, մշակել կարիքների լուծմանը միտված ծրագրային մրցունակ առաջարկներ, կազմել ծրագրի իրականացման ժամանակացույց (Գանտի աղյուսակ), ծրագրային բյուջեի նախագիծ, կատարել իրավիճակի վերլուծություն (SWOT) և վերահսկողություն (մոնիթորնինգ), իրականացնել ֆոնդհայթայթում: Կներկայացվի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության երիտասարդական քաղաքականության ոլորտում հատկացվող դրամաշնորհային ծրագրերի համակարգը, դրա առանձնահատկություններն ու դիմելու կարգը, կմշակվեն դրամաշնորհային ծրագրերի նախագծեր:

Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան հավաստագրեր:  

«Երիտասարդների զբաղվածության ապահովում ծրագրերի մշակման և իրականացման միջոցով» ծրագրի  նպատակն է  զարգացնել շահառու երիտասարդների՝ ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունները՝ նպաստելով շահառուների զբաղվածության խնդրի որոշակի մեղմացմանը և ակտիվ մասնակցությանը Լոռու մարզի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին:

 Ծրագիրը նպատակներն են նաև՝

ü  նպաստել Լոռու մարզի տարբեր համայնքների երիտասարդների ակտիվ համագործակցությանը, համատեղ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացմանը,

ü  նպաստել շահառու երիտասարդների առաջնորդության կարողությունների, անհատական ու սոցիալական հմտությունների զարգացմանը, զբաղվածության խնդրի որոշակի  մեղմացմանը (նրանք կարող են մշակել դրամաշնորհային ծրագրեր, կառավարել այդ ծրագրերը, կատարել ֆոնդհայթայթում, ինչպես նաև ընդունել ծրագրեր գրելու պատվերներ այլ կազմակերպություններից կամ անհատներից, աշխատել կամ ներգրավվել տարբեր ՀԿ-ների աշխատակազմերում՝ որպես ծրագրային առաջարկ մշակողներ, ծրագրի ղեկավարներ կամ համակարգողներ):

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096-31-97-91, 093-40-50-82 հեռախոսահամարներով կամ գրել նամակ kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

  

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր