Сообщения

Сообщения за 2021

Տեսաֆիլմ . «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման»

Изображение
  «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագիր ն իրականացվել   է 2021 թ .- ի հոկտեմբերի 15- ից  դեկտեմբերի 15 - ը   ՀՀ Լոռու Ստեփանավանի խոշորացված համայնքում՝ թիրախավորելով համայնքի չորս (մեկ քաղաքային՝ և երեք գյուղական)  բնակավայրերը:  Ծրագրի ուղղակի շահառու են  Ստեփանավան համայնքի տարբեր բնակավայրեր ում ապրող 16-30 տարեկան լոռեցի և արցախցի 25 երիտասարդներ, որոնց համար կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների համադրմամբ կանցկացվի ՏԻՄ օրենսդրության , ՏԻՄ նոր ընտրակարգի , տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության կարգի , համայնքային - քաղաքացիական նախաձեռնություններ կազմակերպելու թեմայով դասընթացներ , շահառուները կզարգացնեն նաև առաջնորդության , ֆոնդահայթայթման , քաղաքացիական լրագրության և բլոգավարության հմտություններ : Ծրագրի մասնրամասները՝ տեսաֆիլմում:

Ամփոփվեցին «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրի արդյունքները

Изображение
  Ստեփանավանի համայնքապետարանի դահլիճում ամփոփվեցին «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրի արդյունքները: Երկամսյա տևողությամբ ծրագրի արդյունքում ունենք` 1. Ծրագրի թիրախ համայնքի բոլոր բնակավայրեից ընտրված, վերապատրաստաված և իրավագիտակից 25 երիտասարդ, ովքեր իրազեկ են ՏԻՄ օրենսդրության, ՏԻՄ նոր ընտրակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների, ՏԻՄ-ին հասարակության մասնակցության իրավունքի, մասնակցային կառավարման կարգի վերաբերյալ, զարգացրել են առաջնորդության հմտություններ, կարող են իրականացնել համայնքային նախաձեռնություններ, տիրապետում են ֆոնդհայթայթման սկզբունքներին, ստացել են քաղաքացիական լրագրության հմտություններ՝ կարողանալով պատրաստել մեդիա բովանդակություն (լուր, հոդված, ակնարկ), ճիշտ լուսանակարել, բացել և վարել բլոգ, թղթակցել այլ ԶԼՄ-ների: 2. Բացահայտված են Ստեփանավան, Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերի երիտասարդներին հուզող համայնքային նշնակության խնդիրները, համատեղ քննարկմամբ որոշված ամենից առաջնահերթ խնդիրը, ներկ

Ստեփանավանում կձևավորվի համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ

Изображение
  «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող երիտասարդական խորհրդի անդմաների ընտրությունը՝ մանսկացությամբ ծրագրի փորձագետների և Ստեփանավանի համայնքապետարանի ներկայցուցիչների: Խորհրդի թեկնածուների կազմում առաջադրվեցին ակտիվ երիտասարդներ ինչպես համայնքի բոլոր բնակավայրերից ընտրված սույն ծրագրի շահառուներից, այնպես էլ համայնքում գործող կրթական, հասարակական կազմակերպությունների երիտասարդ ներկյացուցիչներից:

Սոցիալական հոլովակ. ստեփանավանցի երիտասարդները բարձրաձայնում են համայնքում առկա խնդիրները.

Изображение
  Ստեփանավանցի ակտիվ երիտասարդները սոցիալական հոլովակ են պատրաստել և նշել, թե որ խնդիրներն են ուզում լուծված տեսնել: Տեսահոլովակում նկարահանավել են «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրի շահառու երիտասարդները: Ծրագիրն իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ստեփանավանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Նոր հնարավորություններ Ստեփանավանի երիտասարդների համար՝ մասնակցելու տեղական ինքնակառավարմանը

Изображение
Ստեփանավանում մեկնարկել է «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագիրը՝ հնարավորություն տալով համայնքի բոլոր բնակավայրերի ակտիվ երիտասարդներին ներգրավվել տեղական մակարդակում որոշումների կայացմանը: Ծրագիրն իրականացնում է     «ԿԱՄՔ»  Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  հայտարարած  «Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված տեղական մակարդակում որոշումների կայացմանը» դրամաշնորհային   ծրագրի շրջանակում  2 021 թ .- ի   հոկտեմբերի  15- ից   դեկտեմբերի 15- ը  թիրախավորելով  Ստեփանավան խոշորացված  համայնքի չորս (մեկ քաղաքային և  երեք   գյուղական) բնակավայրերը:  ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հե տո ա յս բնակավայրերում  նոյեմբեր ամսին  առաջին   անգամ   նոր ՝ համամասնական  ընտրակարգով   անցկացվե ցին  ՏԻՄ   ընտրություններ :   «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն»   հկ-ի  նախագահ Նազելի Ավագյանն   ասում է, որ  նոր ընտրակարգի և տեղական ին

«Երիտասարդների հզորացում հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրի մասնակցության հրավեր

Изображение
  ««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը  Ստեփանավան խոշորացված համայնքի ( Ստեփանավան , Արմանիս , Ուրասար , Կաթնաղբյուր բնակավայրեր ) 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդների հզորացում հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման » ծրագրին , որի նպատակն է խթանել երիտասարդների ակտիվ և իրազեկ մասնակցությանը ՏԻՄ ընտրություններին, ապա և ՝ տեղական ինքնակառավարմանն ու որոշումների կայացմանը : Ծրագրի շրջանակում տեղի կունենան ՏԻՄ և մեդիա եռօրյա դասընթացներ՝ երկու փուլով : Առաջին փուլը կմեկնարկի նոյեմբերի 9- ին : Դասընթացները հաջողությամբ ավարտողները կստատան հավաստագրեր , լավագույնները կընդգրկվեն համայնքի ղեկավարին կից կազմավորվելիք երիտասարդական հասարակական խորհրդի կազմում :

COVID-19-ի կանխարգելում Ստեփանավանում

Изображение
  «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Ստեփանավան բազմաբնակավայր համայնքում 23.22.2020 թ.- 23.01.202 1թ. իրականացրեց   «COVID-19-ի կանխարգելում Ստեփանավանում» ծրագ իրը ՝ նպատակ ունենալով արագ արձագանքման կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ նպաստել Ստեփանավանում հասարակական առողջության վրա COVID-19-ի ազդեցության նվազեցմանը և մեղմել համավարակի հետագա տարածման ռիսկերը մի վայրից մյուսը տեղափոխվելու դեպքում: Ծր ագիրն իրականացվել է   « Մարդը կարիքի մեջ » (People in Need ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող « ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար » ծրագրի շրջանակում Եվրոպական միության ֆինանսավորմամբ ։