COVID-19-ի կանխարգելում Ստեփանավանում

 


«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Ստեփանավան բազմաբնակավայր համայնքում 23.22.2020թ.-23.01.2021թ. իրականացրեց  «COVID-19-ի կանխարգելում Ստեփանավանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով արագ արձագանքման կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ նպաստել Ստեփանավանում հասարակական առողջության վրա COVID-19-ի ազդեցության նվազեցմանը և մեղմել համավարակի հետագա տարածման ռիսկերը մի վայրից մյուսը տեղափոխվելու դեպքում: Ծրագիրն իրականացվել է  «Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակում Ստեփանավան խոշորացված համայնքի (Ուրասար, Կաթնաղբյուր, Արմանիս գյուղական և Ստեփանավան քաղաքային բնակավայրեր) բնակչության շրջանում անց են կացվել  COVID-19-ի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման և հակահամաճարակային կանոների պահպանմանն ուղղված միջոցառումներ: Համայնքի՝ համավարակի նկատմամբ առավել խոցելի շուրջ 320 սոցիալապես անապահով ընտանիքների, որպես մարդասիրական օգնություն, բաշխվել են հիգիենայի փաթեթներ: 


Խոշորացված համայնքում ընդհանուր բաշխվել է 380 փաթեթ՝  մինչև 4 հոգանոց ընտանիքի համար հետևյալ պարունակությամբ՝ 40 բժշկական դիմակ, ալկոգել (500մլ.), ալկոսփրեյ (500մլ.), 2 հատ ձեռքի օճառ (90գ.), լվացքի փոշի (400գ.), շամպուն (400մլ.), 2 հատ ատամի մածուկ (100մլ.), 4 հատ ատամի խոզանակ, 4 հատ զուգարանի թուղթ, թաց անձեռոցիկ (72


հատ):  


Փաթեթներում ներառվել է նաև «Միասին կանխենք COVID-19-ի տարածումը» խորագրով տեղեկատվական թերթիկ, որն իրազեկում է, թե ինչպես կարելի է խուսափել COVID-19-ով վարակվելուց` հետևելով հակահամաճարակային կանոնների պահպանմանը՝ ինչպես ճիշտ կրել դիմակ, ճիշտ լվացվել և ախտահանել ձեռքերը, ինչ գործողություններ ձեռնարկել COVID-19-ով վարակվելու կասկած ունենալու, ինչպես նաև վարակված մարդուն խնամելու դեպքում: 


«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ նախագահ Նազելի Ավագյանի տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակում Ստեփանավան բազմաբնակավայր համայնքում հումանիտար աջակցություն է ստացել ընդհանուր 1391 մարդ, այդ թվում՝ Արցախից Ստեփանավանում ապաստան գտած ընտանիքներ,  համայնքում բնակվող միայնակ, անժառանգ տարեցներ, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձանց և  աշխատանքային միգրանտների ընտանիքներ, որոնք համավարակի պատճառով չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և հայտնվել սոցիալական դժվարին կացության մեջ: 

Աջակցությունը տրամադրելիս «ԿԱՄՔ» ՀԿ-ի աշխատակիցների և կամավորների կողմից շահառու ընտանիքների համար զուգահեռ իրականացվել է իրազեկում կորոնավիրուսի վտանգավոր հետևանքների ու բարդությունների մասին՝ կարևորելով համավարակի կանոնները յուրաքանչյուրիս կողմից խստորեն պահպանելու անհրաժեշտությունը:

Փորձելով գնահատել  ծրագրի ազդեցությունը համայնքում՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Ղալաչյանը նշում է. «Ծրագիրը հատկապես կարևոր էր համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների համար,
որոնք, ունենալով օրվա հացը վաստակելու խնդիր, չեն կարողանում գնել անգամ դիմակ, ալկոգել, ալկոսփրեյ և հիգիենայի այլ պարագաներ՝  մեծացնելով Կորոնավիրուսով վարակվելու վտանգը: Ծրագրի շնորհիվ Ստեփանավան համայնքի սոցիալապես անապահով շուրջ 320 ընտանիք այսօր ավելի իրազեկ է և ավելի պաշտպանված COVID-19-ից, ստացած փաթեթների շնորհիվ շահառու ընտանիքները

գոնե  որոշ ժամանակ կկարողանան պահպանել հիգիենայի կանոները և  պաշտպանել իրենց և շրջապատը վարակելու վտանգից: Այս առումով կարելի է ասել, որ ծրագիրը կնպաստի Ստեփանավանում համավարակի ազդեցության մեղմացմանը հասարակական առողջության վրա»:



 

























Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր