«Երիտասարդների հզորացում հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրի մասնակցության հրավեր


 

««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Ստեփանավան խոշորացված համայնքի (Ստեփանավան, Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրեր) 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդների հզորացում հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրին, որի նպատակն է խթանել երիտասարդների ակտիվ և իրազեկ մասնակցությանը ՏԻՄ ընտրություններին, ապա և՝ տեղական ինքնակառավարմանն ու որոշումների կայացմանը:

Ծրագրի շրջանակում տեղի կունենան ՏԻՄ և մեդիա եռօրյա դասընթացներ՝ երկու փուլով: Առաջին փուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին: Դասընթացները հաջողությամբ ավարտողները կստատան հավաստագրեր, լավագույնները կընդգրկվեն համայնքի ղեկավարին կից կազմավորվելիք երիտասարդական հասարակական խորհրդի կազմում:

Դասընթացների շնորհիվ մասնակիցները կզարգացնեն  առաջնորդության, ֆոնդհայթայթման և քաղաքացիական լրագրության հմտություններ, ձեռք կբերեն գիտելիքներ ՏԻՄ նոր ընտրակարգի, տեղական ինքնակառավարմանը մասնակցելու, համայնքային նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ, կսովորեն վարել հարցազրույց, պատրաստել հոդված, ճիշտ լուսանկարել, բացել և վարել բլոգ: Ծրագրի շրջանակում շահառու երիտասարդները հնարավորություն կունենան հանդիպելու  Ստեփանավանի ՏԻՄ ներկայացուցիչների հետ, վարել հարցազրույցներ իրենց հուզող համայնքային տարբեր խնդիրների վերաբերյալ, լուսաբանել համայնքային խնդիրներն ու իրադարձությունները, մասնակցել համայնքի կառավարմանը:

Մասնակցությունը ծրագրին անվճար է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մասնակցելու համար հարկավոր է մինչև նոյեմբերի 6-ը, ժամը 24:00-ն  լրացնել դասընթացի մասնակցության հայտը:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները: Մանրամասն տեղեկությունների համար  զանգահարել 096-319791, 093-405082 հեռախոսահամարներով կամ գրել նամակ kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր