Сообщения
Сообщения за 2023
«Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթի հրավեր
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթ, որին կարող են մասնակցել Լոռու մարզի Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված համայնքների դպրոցներում սովորող 14-18 տարեկան աշակերտները: Մասնակցել ցանկացողները պետք է՝ 1. Սույն թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում լրացնեն «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթի առցանց հայտադիմումը՝ (հայտադիմումի հղումը՝ https://forms.gle/99cSPfxdS1Txx96o9 ) կցելով իրենց նկարած աշխատանքի լուսանկարը (որի ծավալը պետք է լինի մինչև 1 գեգաբայթ), վերնագրի նկարը և հակիրճ նկարագրի, թե ի՞նչ է նկարել, ինչու՞ է ընտրել տվյալ թեման, որն է դրա կարևորությունն ու նկարի բուն ասելիքը: 2. Նախքան գեղարվեստական նկարը լուսանկարելը և հայտադիմումին կցելը, հարկավոր է գեղնանկարի ներքևի աջ հատվածում ընթեռնելի ձեռագրով գրել մասնակցի անուն-ազգանունը, տարիքը և դպրոցը (օրինակ՝ Պողոս Պողոսյան, 15 տ., Գարգառի միջն. դպրոց): Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղար...
«Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» էկոչելենջ տեսանյութերի մրցույթի հրավեր
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» էկոչելենջ տեսանյութերի մրցույթ, որին կարող են մասնակցել Լոռու մարզի Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված համայնքների դպրոցներում սովորող 14-18 տարեկան աշակերտները: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է՝ 1. 2023 թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսով, սմարթֆոնով կամ տեսանկարհանող այլ սարքով իրենց նախընտրած ձևաչափով և սցենարով նկարահանեն մինչև 1 րոպե տևողությամբ տեսահոլովակ «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» թեմայով՝ ներկայացնելով որևէ գործողություն, որը կատարելով՝ նպաստում են Երկիր մոլորակի ռեսուրսների խնայմանը, բնության պահպանությանը, մարդու ազդեցության հետևանքով կլիմայի փոփոխության մեղմացմանը: Պարտադիր պայման է, որ տեսահոլովակն ավարտվի հետևյալ արտահայտությամբ. «Ես այսպես եմ փրկում ի՛մ բաժին մոլորակը, իսկ դու՞» , դրանով էկոլոգիական-բնապահպանական բնույթի գործողությունների մարտահրավեր՝ էկոչելենջ, նետելով այլոց՝ հասկակից եւ ոչ հասակակից ընկերներին, ծնողներ...
«Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» աշնանային էկոդպրոց-ճամբարի մասնակցության հրավեր
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения

Լոռու մարզի Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված համայնքների դպրոցներում սովորող, բնապահպանությամբ, շրջակա միջավայրով և կլիմայի փոփոխությամբ հետաքրքրված 14-18 տարեկան սիրելի՛ աշակերտներ, «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն աշնանային արձակուրդներին հրավիրում է մասնակցելու « Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ » ա շնանային էկոդպրոց-ճամբար ի , որի շնորհիվ կձևավորես էկովարքագիծ, կստանաս օգտակար գիտելիքներ ոչ միայն քո, ընտանիքիդ ու շրջապատիդ, այլև Երկիր մոլորակի համար: Աշնանային էկոդպրոց-ճամբարի մասնակիցները կիրազեկվեն կլիմայի փոփոխության հետևանքով Երկիր մոլորակին ու մարդկանց սպառնացող վտանգների մասին, կիմանան ինչ անել կամ չանել, որպեսզի նվազեցնեն մարդու գործունեության բացասական ազդեցությունը մոլորակի և կլիմայի փոփոխության վրա՝ դառնալով իրենց շրջապատում բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ և կյանքի կոչելով կանաչ նախաձեռնություններ: « Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ » ա շնանային ...
Լոռեցի ուսանողները՝ մեդիագրագիտության և կիբեռանվտանգության դեսպաններ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Լոռու մարզում ավարտվեց «Թ վային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» մեդիագրագիտության , թվային գրագիտության և կիբեռգր ա գիտության կարողությունների զարգացման ծրագիր Լոռու մարզկենտրոնի բուհերում սովորող երիտասարդների համար » նախագիծը, որ ը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում։ Ծրագիրն իրականացվել է 2023 թվականի փետրվարի 1-ից հունիսի 30-ը Վանաձորի 5 բուհերում` նպատակ ունենալով զարգացնել ծրագրի մասնակից լոռեցի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտութան և կիբեռգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ, ակտիվ և գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչև պաշտպանվածություն տարաբնույթ կիբեռհանցագործություններից: Նախագծի առաջին փուլում ծրագրի թիրախ բուհերում (Վանաձորի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համա...