«Մեդիան և մենք. անվտանգ թվային միջավայր». Շարադրությունների և նկարների մրցույթ Վանաձորի բուհերի ուսանողների համար

Լոռու մարզի դպրոցներում նախորդ ծրագրի շրջանակում անցկացված «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում»  խորագրով նկարների մրցույթում հաղթած լուսանկար.
 հեղինակ՝ Ալեքս Ջանջուղազյան, 15 տարեկան, Վարդաբլուրի դպրոց

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը  hայտարարում է «Մեդիան և մենք. անվտանգ թվային միջավայր»  խորագրով շարադրությունների և նկարների (գեղանկարների) մրցույթ, որին կարող են մասնակցել Վանաձորի ներքոնշյալ բուհերում սովորող երիտասարդները`

1.      Վանաձորի պետական համալսարան,

2.      Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ,

3.      Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ,

4.      Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ,

5.      Վանաձորի Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարան:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները հայտադիմումները կարող են ուղարկել հետևյալ հղումներով՝

6.      Շարադրությունների մրցույթ՝ https://forms.gle/2zpokvds29j41b597

       Նկարների մրցույթ՝  https://forms.gle/VmXNoxUCydPwJRtA8

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է սահմանված կարգով  լրացնեն համապատասխան անվանակարգի («Շարադրությունների մրցույթ», «Նկարների մրցույթ») հայտադիմումները  (յուրաքանչյուր մրցույթի վերաբերյալ առանձնահատկությունը ներկայացված է համապատասխան հայտադիմումի մեջ): Միևնույն ուսանողը մրցույթին կարող է ներկայացնել յուրաքանչյուր անվանակարգի համար մեկ աշխատանք՝ միաժամանակ հնարավորություն ունենալով մասնակցելու ինչպես շարադրությունների, այնպես էլ գեղանկարների մրցույթին:

Գնահատումն իրականացվելու է անանուն՝ «կոդավորված աշխատանք»  տարբերակով: Հաղթողների անունները պարզ կդառնան մայիս ամսին:  

Առաջին երեք հորիզոնականներն զբաղեցրած մասնակիցները կարժանան մրցանակների և պատվոգրերի: 


Մրցույթն անց է կացվում Հայաստանի
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր Վանաձորի բուհերում սովորող լոռեցի երիտասարդների համար» նախագծի շրջանակում:

Մրցույթի  նպատակն է նպաստել Վանաձորի բուհերի ուսանողնների շրջանում մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության վերաբերյալ գիտելիքների արտացոլմանը, քննադատական մտածողության և ստեղծագործական երևակայության զարգացմանը:

Հայտերն ընդունվում մինչև 2023 թվականի ապրիլի 25-ը, ժամը 24:00-ն:

Մանրամասն տեղեկությունների և հարցերի համար կարող եք գրել  kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 093-40-50-82, 096-31-97-91 հեռախոսահամարներով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր