#Մեդիաչելենջ․ «Ես մեդիագրագետ եմ» տեսանյութերի մրցույթի հրավեր


«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է մեդիաչելենջ «Ես մեդիագրագետ եմ» տեսանյութերի մրցույթ, որին կարող են մասնակցել Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների 14-30 տարեկան պատանիներն ու երիտասարդները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է՝
1. Մինչև 2024 թվականի հուլիսի 1-ից հուլիսի 15-ը հեռախոսով, տեսախցիկով կամ նկարահանող այլ սարքով իրենց նախընտրած սցենարով նկարահանեն մինչև 1 րոպե տևողությամբ տեսահոլովակ «Ես մեդիագրագետ եմ» թեմայով՝ ներկայացնելով ուղերձներ, կոչ, հորդոր՝ համացանցում գրագետ և պաշտպանված լինելու վերաբերյալ:

Ուշադրություն. տեսահոլովակները նկարահանելիս` հարկավոր է ուշադրություն դարձնել կադրի լուսավորությանը, ձայնի որակին, որպեսզի այն լսելի լինի, իսկ հեռախոսով նկարահանելու դեպքում, նկարահանել՝ հեռախոսը պահելով ուղղահայաց դիրքով:

Պարտադիր պայման է, որ տեսահոլովակն ավարտվի հետևյալ արտահայտությամբ. «Ես այսպես եմ պաշտպանվում համացանցում առկա վտանգներից, իսկ դու՞» նախադասությամբ՝ մարտահրավերը (չելենջը) փոխանցելով մյուսներին՝ հասակակից եւ ոչ հասակակից ընկերներին, ծնողներին, բարեկամներին, հարևաններին, ուսուցիչներին, համայնքի բնակիչներին՝ կոչ անելով թվային միջավայրում լինել ավելի զգոն և պաշտպանվել տարատեսակ կիբեռհանցագործություններից և ապատեղեկատվությունից:

Յուրաքանչյուր տեսահոլովակում կարող է նկարահանվել մեկ մարդ, և յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել ընդամենը մեկ տեսահոլովակ:

2. Նկարահանած տեսահոլովակը հարկավոր է մինչև սույն թվականի հուլիսի 15-ը՝ ժամը 18:00 , ուղարկել mediagragetlori@gmail.com էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «մեդիաչելենջ-մասնակցի անուն, ազգանունը»: (Ուշադրություն․ նամակն ուղարկելիս հարակավոր է ընտրել «թույլ տալ դիտել բոլոր նրանց, ովքեր ունեն հղումը» առաքման տարբերակը): Նշված ժամկետից հետո ուղարկված տեսանյութերը չեն դիտարկվի:

Նամակի տեքստում անպայման հարկավոր է գրել՝
- տեսահոլովակի վերնագիրը,
- հեղինակի անուն-ազգանունը,
- տարիքը,
- համայնքը և բնակավայրը
- կրթօջախը՝ դպրոց, քոլեջ
- հեռախոսահամարը
- հակիրճ նկարագրություն, թե ինչու է հեղինակն ընտրել այդ թեման, ո՞րն է դրա կարևորությունը, տեսահոլովակի բուն ասելիքը:

3. Տեսահոլովակները տեղադրվելու են «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում (էջի հղումը՝ https://www.facebook.com/profile.php?id=61552736360687), որտեղ հուլիսի 16-ից` ժամը 00:00-ից մինչև հուլիսի 31-ը՝ժամը 23:59-ը, կազմակերպվելու է առցանց մրցույթ:

Տեսանյութերի մրցույթի մասնակիցը կամ նրան սատարողները պետք է նշված ժամանակահատվածում «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից տարածեն հոլովակն իրենց ֆեյսբուքյան էջերում՝ մարտահրավերը փոխանցելով մյուսներին։

Հաղթողը որոշվելու է 50% ֆեյսբուքյան հավանումների և 50% հանձնաժողովի գնահատականների համադրմամբ։ Հաշվի են առնվելու մինչև հուլիսի 31-ը՝ժամը 23:59-ը դրությամբ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում առկա հավանումների քանակը, որն արձանագրելու են մրցույթի կազմակերպիչները:

Ուշադրություն, զարտուղի ճանապարհով հավանումներ ստացած տեսահոլովակները կհայտարարվեն մրցույթից դուրս:

***
Նշված ժամկետից հետո ֆեյսբուքյան ալգորիթմի համաձայն, տեսահոլովակների տարածումներն ու հավանումները կարող են շարունակվել՝ նպաստելով համայնքի բնակիչների շրջանում մեդիագրագետ վարքագծի ձևավորմանը, ինչը ողջունելի է, և սույն մրցույթի բուն նպատակն է:

Մրցույթում առաջին երեք տեղերը զբաղեցրած տեսանյութերի հեղինակները կարժանան մրցանակների:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նախանական օգոստոսի երեքին Ստեփանավան քաղաքում (միջոցառման տեղի, հստակ օրվա եւ ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ):

«Ես մեդիագրագետ եմ» մեդիաչելենջ տեսանյութերի մրցույթի նպատակն է՝ նպաստել շահառու համայնքների 14-18 տարեկան պատանիների ու երիտասարդների մեդիագրագիտության և թվային գրագիտության վերաբերյալ գիտելիքների արտացոլմանը, թեմայի վերաբերյալ ստեղծագործական մոտեցման զարգացմանն ու տեսանյութերի մրցույթի միջոցով շահառու համայնքներում մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը, կիբեռհանցագործություններից ու թվային միջավայրի վտանգներից բնակչության՝ հատկապես երիտասարդության պաշտպանությանը:

Մրցույթի վերաբերյալ հարցերի և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 093405082, 077392814, 043371221 հեռախոսահամարներով կամ գրել mediagragetlori@gmail.com էլ. փոստի հասցեին:
«Ես մեդիագրագետ եմ» մեդիաչելենջ տեսանյութերի մրցույթն անց է կացվում «Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում:

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր