Сообщения

«Մեդիան և մենք. անվտանգ թվային միջավայր». Շարադրությունների և նկարների մրցույթ Վանաձորի բուհերի ուսանողների համար

Изображение
Լոռու մարզի դպրոցներում նախորդ ծրագրի շրջանակում անցկացված  « Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում »   խորագրով նկարների մրցույթում հաղթած լուսանկար.  հեղինակ՝ Ալեքս Ջանջուղազյան, 15 տարեկան, Վարդաբլուրի դպրոց « ԿԱՄՔ » Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն » հասարակական կազմակերպությունը  h այտարարում է « Մեդիան և մենք . անվտանգ թվային միջավայր »   խորագրով շարադրությունների և նկարների ( գեղանկարների ) մրցույթ , որին կարող են մասնակցել Վանաձորի ներքոնշյալ բուհերում սովորող երիտասարդները ` 1.       Վանաձորի պետական համալսարան , 2.       Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ , 3.       Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ , 4.       Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ , 5.       Վանաձորի Մխիթար Գոշ հայ...

«Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» ծրագրի մասնակցության հրավեր Լոռու մարզկենտորնի բուհերում սովորող երիտասարդների համար

Изображение
       Եթե ուսանող ես և սովորում ես Լոռու մարզկենտրոն Վանաձորի բուհերից որևէ մեկում, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է: Մասնակցի՛ր և ստացիր արդիական, կարևոր գիտելիքներ ամբողջ կյանքի համար, որոնք կօգնեն պաշտպանել քեզ ու հարազատներիդ թվային միջավայրում առկա զանազան խարդավանքներից , չդառնալ կիբերհանցագործությունների զոհ , տարբերել կեղծ տեղեկատվությունը հավաստի ի ց, չխաբվել մեդիա ոլորտում և համացանցում տարածվող կեղծիքներին, լինել մեդիագրագետ և պաշտպանված : ***  Դասընթացի արդիականությունն ու կարևորությունը Ներկայիս աշխարհն անհնար է պատկերացնել առանց թվային միջավայրի : Հատկապես երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում համացանցում՝ տարաբնույթ շփումներ սոցիալական ցանցերում , տեսանյութերի դիտումներ , ամենատարբեր տեղեկատվական աղբյուրների կողմից արտադրված ոչ հավաստի տեղեկատվության սպառում ու տարածում , ակամայից վիրուսների ու սպամների տարածում , օնլայն խաղեր , որոնցից շատերն ազդում են հոգեվիճակի վրա , անգ...