Դասընթացի հրավեր

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներին հրավիրում է մասնակցելու «Համայնքն իմ տունն է, ես մասնակցում եմ համայնքիս կառավարմանը» թեմայով դասընթացին, որի արդյունքում կսովորեք, թե ինչպես մասնակցել ձեր համայնքի կառավարմանը՝ ձեռքբերելով գիտելիքներ և փորձ
մասնակցային կառավարման մեխանիզմների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության, ինչպես նաև քաղաքացիական լրագրության հիմունքների վերաբերյալ (կիմանաք` ինչ է նոր մեդիան, ինչպես ճիշտ լուսանկարել, պատրաստել լրագրողական նյութ, բացել և վարել
բլոգ): Մասնակցությունը դասընթացին անվճար է: Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան հավաստագրեր:

Դիմել կարող են 16 տարեկանից բարձր բոլոր փարաքարցիները՝ մինչև սույն թվականի հոկտեմբերի 25-ը լրացնելով մասնակցության հայտը: Խրախուսվում է հատկապես երիտասարդների մասնակցությունը: Ընտրությունը կկատարվի հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093405082, 096319791 հեռախոսահամարներով կամ գրել նամակ kamqlori@gmail.com էլեկտրոնային հասցեին: Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր