ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում «Համայնքն իմ տունն է, ես մասնակցում եմ համայնքիս կառավարմանը» ծրագրի երկու տեղական համակարգողի: Հիմնական աշխատավայրը՝ Փարաքարի մշակույթի տուն: Ծրագրի տևողությունը՝ 4 ամիս: 
Հիմնական պարտականությունները՝ 


-Իրականացնել ծրագրով նախատեսված միջոցառումների (դասընթացներ, նկարների և շարադրությունների մրցույթ, սոցիալական տեսահալովակի նկարահանում, հանրային քննարկում, հանրագիր) վերաբեյալ տեղեկատվության տարածում և մասնակիցների հավաքագրում:
-Աջակցել ծրագրի ղեկավարին միջոցառումների կազմակերպչական և աշխատանքից բխող այլ հարցերում:
Համակարգողը պետք է ունենա հետևյալ հմտություններն ու հատկանիշները՝
-Համակարգչային գրագիտություն,
-Նվիրվածություն աշխատանքին,
-Շփվելու և հաղորդակցվելու ունակություն,
-Ստեղծագործ միտք,
-Թիմում աշխատելու ունակություն
-Ազնվություն և հաշվետվողականություն
-Նորը սովորելու պատրաստակամություն
-Աշխատանքային փորձը խրախուսելի է:
Աշխատանքային ժամերը՝ օրական 4-5 ժամ, հանգստյան օր՝ շաբաթական երկու անգամ: Աշխատավարձն ըստ աշխատանքային պայմանագրի 50000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) kamqlori@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Աշխատանքի դիմում»: Հարցերի դեպքում զանգահարել 093-40-50-82, 096-31-97-91, 0231-6-00-42 հեռախոսահամարներով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր