Տուրիզմի զարգացման խթանումը Ստեփանավանում
Ստեփանավանը համարվում է տուրիստական մեծ
հնարավորություններ ունեցող քաղաք: Զբոսաշրջիկները քաղաքը անվանել են «փոքրիկ Շվեցարյա»:Սակայն Ստեփանավանում զբոսաշրջության  լիարժեք զարգացման համար  չկան բավարար նախադրյալներ:Այդ իսկ պատճառով համայնքապետարանը
նախաձեռնել է մի շարք ծրագրեր Ստեփանավանում  զբոսաշրջությունը խթանելու համար:
Այս թեմայի շուրջ զրուցեցինք Ստեփանավանի
քաղաքապետարանի աշխատակազմի  քարտուղար Ռոստոմ
Քոչարյանի հետ,  ով նշեց որ Ստեփանավանում մի
շարք ծրագրեր են իրականցվում տուրիզմը խթանելու համար՝ համագործակցելով նաև արտասահմանյան
տարբեր կազմարեպությունների հետ:  Օրինակ, 2016թ-ին
ֆրանսիական մի կազմակերպության հետ համագործակցության արդյունքում Ստեփանավանում  ստեղծվեց 18 հետիոտնային ուղղի՝ քայլքային տուրիզմի
զարգացման համար:
Անցկացվում են աշխատանքներ գյուղական տուրիզմի և էկոտուրիզմի
 զարգացման ուղղությամբ, սակայն տուրիզմի տվյալ
ոլորտը զարգացնելու համար հարկավոր է նաև  գյուղացիների
աջակցությունը, որպեսզի նրանք իրենց տները հարմարեցնեն որպես փոքրիկ հանգստյան տներ՝
այսպես ասած B&B-ներ, որը  կնպաստի ոչ միայն  տարածաշրջանում  տուրիզմի զարգացմանը, այլև որոշակիորեն կմեղմացնի
տվյալ բնակիչների սոցիալական խնդիրները:
Տուրիզմի զարգացման համար հարկավոր է նաև համայնքում տեղադրել
ցուցանկաներ, որոնք կօգնեն զբոսաշրջիկներին կողմնորոշվել տարածում՝ հեշտությամբ գտնելով
տեսարժան վայրերն ու հանգստյան գոտիները: Հարկավոր է նաև ավելացնել ժամանցային վայրերի
ու հյուրանոցների քանակը՝ ուշադրություն դարձնելով նաև սպասարկման որակի բարձրացման
վրա:

Комментарии
Отправить комментарий