Сообщения

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Изображение
Եթե 16-30 տարեկան ես և սովորում ես ՀՀ սահմանամերձ մարզերի (Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու, Շիրակի) բուհերից որևէ մեկում (բացառությամբ ավարտական կուրսերի), ապա այս ծրագիրը քեզ համար է: Մասնակցի՛ր և ստացիր մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ արդիական, կարևոր գիտելիքներ ամբողջ կյանքի համար, որոնք կօգնեն պաշտպանել քեզ ու հարազատներիդ համացանցում առկա վտանգներից, չդառնալ կիբեռհանցագործությունների զոհ, տարբերել կեղծ տեղեկատվությունը հավաստիից, լինել մեդիագրագետ և պաշտպանված թվային միջավայրում, ինչպես նաև ձեռք բերել նոր ընկերներ ու համախոհներ ՀՀ տարբեր մարզերում և ԱՊՀ երկրներում: Ծրագրի առաջին փուլում՝ սույն թվականի հուլիսին, յուրաքանչյուր մարզից 20 ուսանող (ընդհանուր 120 ուսանող, իսկ ԱՊՀ-ից՝ 30 երիտասարդ) կմասնակցեն մեկօրյա առցանց դասընթացի (չորս-հինգ ժամ տևողությամբ), որի ընթացքում կստանան գիտելիքներ համացանցից ճիշտ օգտվելու վերաբերյալ, կսովորեն քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու բացահայտել համացա...

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր

Изображение
Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված  համայնքների 16-30 տարեկան սիրելի՛ երիտասարդնե՛ր, «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է  մասնակցելու «Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծին, որի շնորհիվ ձեռք կբերեք 21-րդ դարում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն թվային միջավայրում լինել ավելի պաշտպանված ու մեդիագրագետ, չդառնալ կիբերհանցագործությունների զոհ, չխաբվել մեդիա ոլորտում և համացանցում տարածվող զանազան խարդավանքներին: Ծրագրի առաջին փուլում Ստեփանավան քաղաքում (հասցեն` Սուրբ Նշան 17, Քաղաքային գրադարարանի Երիտասարդական կենտրոնում) կանցկացվեն երկօրյա դասընթացներ (ապրիլի 27-28-ը` Գյուլագարակի և Ստեփանավանի 1-ին խմբի երիտասարդների, մայիսի 4-5-ը՝ Լոռի Բերդի և Ստեփանավանի 2-րդ խմբի երիտասարդների համար), որին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդներ վերոնշյալ խոշորացված համայնքների բնակավայրերից: Խրախուսվում է դպրոցների բարձր դասարանների աշակերտների, երիտասարդ ուսուցիչների մասնակցությունը, որոն...

Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ

«Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթի հրավեր

Изображение
«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթ, որին կարող են մասնակցել Լոռու մարզի Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված համայնքների դպրոցներում սովորող 14-18 տարեկան աշակերտները: Մասնակցել ցանկացողները պետք է՝ 1. Սույն թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում լրացնեն «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» գեղարվեստական նկարների մրցույթի առցանց հայտադիմումը՝ (հայտադիմումի հղումը՝ https://forms.gle/99cSPfxdS1Txx96o9 ) կցելով իրենց նկարած աշխատանքի լուսանկարը (որի ծավալը պետք է լինի մինչև 1 գեգաբայթ), վերնագրի նկարը և հակիրճ նկարագրի, թե ի՞նչ է նկարել, ինչու՞ է ընտրել տվյալ թեման, որն է դրա կարևորությունն ու նկարի բուն ասելիքը: 2. Նախքան գեղարվեստական նկարը լուսանկարելը և հայտադիմումին կցելը, հարկավոր է գեղնանկարի ներքևի աջ հատվածում ընթեռնելի ձեռագրով գրել մասնակցի անուն-ազգանունը, տարիքը և դպրոցը (օրինակ՝ Պողոս Պողոսյան, 15 տ., Գարգառի միջն. դպրոց): Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղար...

«Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» էկոչելենջ տեսանյութերի մրցույթի հրավեր

Изображение
«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» էկոչելենջ տեսանյութերի մրցույթ, որին կարող են մասնակցել Լոռու մարզի Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված համայնքների դպրոցներում սովորող 14-18 տարեկան աշակերտները: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է՝ 1. 2023 թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսով, սմարթֆոնով կամ տեսանկարհանող այլ սարքով իրենց նախընտրած ձևաչափով և սցենարով նկարահանեն մինչև 1 րոպե տևողությամբ տեսահոլովակ «Ես կարող եմ փրկել իմ բաժին մոլորակը» թեմայով՝ ներկայացնելով որևէ գործողություն, որը կատարելով՝ նպաստում են Երկիր մոլորակի ռեսուրսների խնայմանը, բնության պահպանությանը, մարդու ազդեցության հետևանքով կլիմայի փոփոխության մեղմացմանը: Պարտադիր պայման է, որ տեսահոլովակն ավարտվի հետևյալ արտահայտությամբ. «Ես այսպես եմ փրկում ի՛մ բաժին մոլորակը, իսկ դու՞» , դրանով էկոլոգիական-բնապահպանական բնույթի գործողությունների մարտահրավեր՝ էկոչելենջ, նետելով այլոց՝ հասկակից եւ ոչ հասակակից ընկերներին, ծնողներ...

«Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» աշնանային էկոդպրոց-ճամբարի մասնակցության հրավեր

Изображение
  Լոռու մարզի Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված  համայնքների դպրոցներում սովորող, բնապահպանությամբ,  շրջակա միջավայրով և կլիմայի փոփոխությամբ հետաքրքրված 14-18 տարեկան սիրելի՛ աշակերտներ,  «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն  աշնանային արձակուրդներին հրավիրում է  մասնակցելու   « Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ »   ա շնանային էկոդպրոց-ճամբար ի , որի շնորհիվ կձևավորես էկովարքագիծ, կստանաս օգտակար գիտելիքներ ոչ միայն քո, ընտանիքիդ ու շրջապատիդ, այլև Երկիր մոլորակի համար:   Աշնանային էկոդպրոց-ճամբարի մասնակիցները կիրազեկվեն կլիմայի փոփոխության հետևանքով Երկիր մոլորակին ու մարդկանց սպառնացող վտանգների մասին, կիմանան ինչ անել կամ չանել, որպեսզի նվազեցնեն մարդու գործունեության բացասական ազդեցությունը մոլորակի և կլիմայի փոփոխության վրա՝ դառնալով իրենց շրջապատում բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ և կյանքի կոչելով կանաչ նախաձեռնություններ: « Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ »   ա շնանային ...

Լոռեցի ուսանողները՝ մեդիագրագիտության և կիբեռանվտանգության դեսպաններ

Изображение
Լոռու մարզում ավարտվեց «Թ վային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» մեդիագրագիտության , թվային գրագիտության և կիբեռգր ա գիտության կարողությունների զարգացման ծրագիր Լոռու մարզկենտրոնի բուհերում սովորող երիտասարդների համար » նախագիծը, որ ը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում։ Ծրագիրն իրականացվել է  2023 թվականի փետրվարի 1-ից հունիսի 30-ը Վանաձորի 5 բուհերում` նպատակ ունենալով զարգացնել ծրագրի  մասնակից լոռեցի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտութան և կիբեռգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ, ակտիվ և գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչև պաշտպանվածություն տարաբնույթ կիբեռհանցագործություններից: Նախագծի առաջին փուլում ծրագրի թիրախ բուհերում (Վանաձորի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համա...